Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Ավելի ու ավելի լսելի են դառնալու այն մարդկանց ձայները, որոնք ասելու են՝ բերեք հարուստներին պատի տակ գնդակահարենք և ունեցվածքը խլենք. Սուրեն Սահակյան (տեսանյութ)

0

Կառավարությունը բազմիցս նշել է, որ եթե հավասար պայմաններ ստեղծվեն, ամեն ինչ կկարգավորվի, բայց նման անհավասար պայմաններում կապիտալի նախնական կուտակմանը մասնակցած գործարարներն են առավելություն ստանում:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

«Պետք է լիներ դեկապիտալիզացիա, այսինքն՝ խոշոր սեփականատերերի ապօրինի գումարները որոշակի մեխանիզմով, նրանց իսկ համաձայնությամբ պետք է վերադարձվեին բյուջե: Դա ոչ կուլակաթափություն է, ոչ էլ էքսպրոպրիացիա»,- նշել է Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝ մենաշնորհներով ու արտոնություններով հարստացածները հիմա ավելի մեծ շանս ունեն հաջողելու, քան մնացած բոլորը. «Ավելի ու ավելի լսելի են դառնալու այն մարդկանց ձայները, որոնք ասելու են՝ բերեք սրանց պատի տակ գնդակահարենք և ունեցվածքը ձեռքից խլենք»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ ոչ բոլոր՝ նախկին տնտեսաքաղաքական համակարգում հարստացածների ձեռքերն են արյունոտ. «Մենք պետք է ոչ թե քրեական գործեր հարուցեինք սեփականատերերի նկատմամբ, այլ նրանց հետ խոսեինք, իրենք ասեինք՝ որքան են պատրաստ վերադարձնելու: Ամեն մեկը վերադարձրեց իր գլխին կախված հոդվածի չափով: Այդ մարդիկ պետք է համաձայնեին փոխհատուցել տնտեսական հանցագործությունների դիմաց: Եթե հետո պարզվեր, որ նրանք ամեն ինչ չեն հայտարարագրել, բռնագանձումը կտարածվեր ամբողջի վրա»:

Սուրեն Սահակյանի կարծիքով՝ եթե նախկինում հանրային քննադատություն կար, որ չկա հայեցակարգ՝ ուր է գնում Հայաստանը, ապա «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» վերնագրով հայեցակարգն ավելի լավ է չգրվեր. «Այն, ինչ ենթադրում է այդ ռազմավարությունը, ընդհանրապես կապ չունի, օրինակ, ինձ հետ՝ իբրև ՀՀ քաղաքացի: Ես ինձ այդտեղ չգտա: Ասում են, թե դա պարտադիր իրականացման համար չէ, կարող է իրագործվել, ասենք, հիսուն տարի անց: Այդ դեպքում ի՞նչ կապ ունի դա կառավարող ուժի հետ»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ եղած ինստիտուտներով լավ արդյունքի հնարավոր չէ հասնել, անձերի փոփոխությամբ անհնար է նոր մարտահրավերների հաղթահարման համար բարենպաստ պայմաններ ստեղծել: «Բարձր տեխնոլոգիաներով տնտեսություն ունենալու համար մասնագետներ են պետք: Մենք չունենք նման մասնագետներ, նրանց պատրաստումը երկար ժամանակ է պահանջում: Պետք է բազան ստեղծել, դրսից մասնագետներ հրավիրել և նոր միայն հիմնել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն»,- ամփոփել է Սուրեն Սահակյանը:

Դավիթ Սարգսյան






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net