Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ դատավորը անտեսել է ՍԴ-ի որոշումը

0
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող  Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու որոշմամբ դատավոր Աննա Դանիբեկյանը առանց որևէ պատճառաբանության անտեսել է Սահմանդրական դատարանի որոշումը: Նման հայտարարություն արեցին այսօր հրավիրված ասուլիսին Քոչարյանի փաստաբանները՝ մանրամասնելով, թե Դանիբեկյանը Քոչարյանի կալանքը անփոփոխ թողնելու դեռ առաջին՝ սեպտեմբերի 20-ի որոշմամբ ամրագրել էր, որ դատախազության պնդումները, թե նախկին նախագահը կարող է խուսափել քննությունից, հիմնավոր չեն: Նույն որոշմամբ Դանիբեկյանն արձանագրել էր, որ պահպանվել է միայն խոչընդոտելու հիմքը և ավելացրել, որ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս խափանման այլ միջոցով՝ օրինակ գրավով չեզոքացնել խոչընդոտելու ռիսկը:



Սահմանադրական դատարանը Դանիբեկյանին այս որոշումից կարճ ժամանակ անց, ինչպես շեշտում են փաստաբանները, մեկ այլ գործով ամրագրել է, որ հակասահմանադրական է մեկնաբանությունը, որ գրավը չի կարող կիրառվել խորչընդոտելու դեպքում: Սահմանադրական դատարանի հենց այս որոշումն էլ փաստաբանները դրել էին իրենց երկրորդ միջնորդության հիմքում ու պահանջում էին Քոչարյանին ազատ արձագել գրավի դիմաց: Դատավոր Դանիբեկյանը, սակայն, երեկ կրկին մերժեց այս միջնորդությունը:


«Առանց որևէ պատճառաբանության, Սահմանադրական դատարանի որոշումները անտեսվում են դատարանի կողմից, ինչը հետագա լուրջ իրավական խնդիրների հիմք է հանդիսանալու», - ասաց Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը:


Նրա գործընկեր Արամ Օրբելյանը հավելեց․ - «Սկսել է մտածել՝ կկիրառեմ գրավ, հետո կգնա, կխոչընդոտի, հետո կուզեմ գրավը ազգայնացնեմ, հետո ոնց եմ ազգայնացնելու, կարողանալու եմ վերցնել, թե չեմ կարողանալու վերցնեմ․․․ մի երեք քայլ էլ ավել ա մտածել, քան ինքը պետք է և իրավունք ուներ մտածել: Որովհետև և՛ Սահմանադրական դատարանը, և՛ Վճռաբեկ դատարանը արձանագրել են, որ այո, կարող ենք բռնագանձել»:    


Թեև այս գործով դատավարությունը սկսվել է գարնանը, բայց բուն գործին այդպես էլ դեռ անդրադարձ չի եղել: Դատավորները հիմնականում քննել են նախկին նախագահի կալանքի հարցը: Փաստաբանները չեն հստակեցնում, թե առաջիկա նիստին ինչ միջնորդություններ են ներկայացնելու դատարան, բայց ընդգծում են, որ բոլոր հնարավոր քայլերը սպառելու են, որպեսզի Քոչարյանը դատավարությանբը մասնակցի ազատության մեջ, և դա ամենևին էլ քննությունը ձգձգելու փորձ չէ:



«Մենք շատ մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանությունների փուլ: Ուղղակի որոշ մարդիկ մի քիչ խեղված են ընկալում էս փուլերի անցման պրոցեսը: Պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, և գործը շատ արագ մտնի վիճաբանությունների փուլ: Ես երեկ հարցազրույցներից մեկում ասացի, որ մարդիկ մտածում են, որ պարոն Քոչարյանը հիմա արդեն պատիժ է կրում: Ոչ, պարոն Քոչարյանը հիմա պատիժ չի կրում: Փաստացի կրում է պատիժ ինչ-որ անհասկանալի մեկնաբանության արդյունքում», - հայտարարեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:


Ինչ վերաբերում է հիմնավորմանը, թե Քոչարյանը ազատության մեջ լինելու դեպքում կարող է խոչընդոտելու գործի քննությանը և ազդել վկաների վրա, փաստաբանները հակադարձում են՝ վկաներին ազդեցություններից զերծ պահելը պետության գործառույթն է․ - «Պետությունը ունի ռեսուրսներ և ունի պարտականություն ոչ ի հաշիվ անձի իրավունքների սահմանափակման ապահովել պատշաճ դատավարական պրոցես: Այսինքն, եթե դուք գտնում եք, որ 800 վկայից 100-ին վտանգ է սպառնում, ենթադրենք, կամ 100-ի ցուցմունքն այնքան կարևոր է, որ անհրաժեշտ է բացառել որևէ ճնշում, հայտնի ֆիլմի օրինակով երկու ոստիկան կանգնեցրեք կողքը և ապահովեք իր անվտանգությունը»:  



Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը իրավաչափ ու օրինական է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու դատարանի որոշումը․ - «Ընդ որում, մենք հղումներ ենք անում քրեական գործի այն ապացույցներին, որտեղ երևում է Ռոբերտ Քոչարյանի կազմակերպելու մեծ կարողությունը և բռնապետական բնավորության գիծը և այդ բռնապետությունը ստեղծելու մեջ նրա մեծ դերը: Եվ հիմա էլ չենք թերագնահատում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը դրսում լինի, շատ հարցեր և շատ հանգամանքներ, որոնք քրեական գործի համար ունեն էական նշանակություն, ասենք, [կապ ունեն] նաև զորքի ներքաշման հարցում նրա իմացության և մնացյալի հետ, մենք չենք բացառում, որ... Ռոբերտ Քոչարյանը հո չի՞ ասելու՝ կհանդիպեմ սրան, կհանդիպեմ նրա, փոխեմ այս մարդու կարծիքը»:


Արամ Օրբելյանը տեղեկացրեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 9 դիմում են ուղարկել, և դրանցից ոչ մեկով դեռ կոմունկիացիոն գործընթաց չի սկսվել:


Ինչ վերաբերում է Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալումը սահմանող 300.1 հոդվածի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից ու ՄԻԵԴ-ից սպասվելիք կարծիքին, որն ուղարկվելու է Սահմանադրական դատարան, փաստաբանը ասում է, որ հավանական է, որ տարեսկզբին ՄԻԵԴ-ից ստանալ այդ կարծիքը: 






    





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net