Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Իշխանական պատգամավորներն անխնա քննադատում են Ռոբերտ Քոչարյանի հոդվածը

0
«Վատ սցենարները մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին», - ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր «Սպուտնիկ Արմենիա» կայքում հրապարակված Ռոբերտ Քոչարյանի հոդվածին:


Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող և հունիսի 25 - ից կալանավայրում գտնվող Քոչարյանն իր հոդվածում իշխանություններին մեղադրել է արևմտամետ լինելու, ղարաբաղյան հարցում բանակցային դիրքերի թուլացման, հայկական կողմի սխալների համար՝ նկատելով, որ Ադրբեջանը զինվում է, իսկ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր:


«Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների», - հարցադրում է անում Ռոբերտ Քոչարյանը:




Անդրանիկ Քոչարյանի արձագանքը․ - «Բացարձակ ցանկություն չունեմ մեկնաբանեմ Ռոբերտ Քոչարյանի գրած նյութերը, բայց մի բան կարող եմ ասել՝ Ռոբերտ Քոչարյանը լավ կլինի իր կյանքի ինչ-որ հատվածում սկսի լավ սցենարների մասին խոսել: Վատ սցենարները մենք տեսել ենք իր կառավարման տարիներին, և մենք ուզում եմ, որ նոր Հայաստանը առաջնորդվի լավ սցենարներով և հասնի այնպիսի ուժի, որ միշտ պարտադրի լավ սցենարներ Հայաստանի Հանրապետության համար: Եվ եթե ինքը պատկերացնում է, որ Հայաստանը ընդամենը շարժվում է մեկ վեկտորի ուղղությամբ, չարաչար սխալվում է: Հայաստանը, իր անվտանգության համակարգը ըստ էության շարժվում է այն ուղղությամբ, որը միայն ավելացնում է նրա կարողությունները»:         



Ռոբերտ Քոչարյանն իր հոդվածում Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Դուշամբեի հանդիպումով Վիեննայի և Սանտկ Պետերբուրգի պայմանավորվածությունների չեղարկման համար, հայտարարում է, որ բարդ հարաբերություններ են Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավերի միջև, կարծիք է հայտնում, որ թուլացել են

մեր բանակցային դիրքերի թուլացումը՝ հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով:


«Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի` պետությունների տարածքային ամբողջականության հարթություն», - գրել է Ռոբերտ Քոչարյանը:



Այս առնչությամբ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ - «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը թող նախ պատասխանի՝ Մեղրիի խնդիրը ե՞րբ առաջացավ, Մեղրիի հարցի քննարկումը: Այդ ժամանակ մենք, ըստ էության, շատ վտանգավոր եզրի վրա ենք քայլել և փառք Աստծու, որ մենք չեն հայտնվել այդ ծուղակի մեջ: Իսկ մնացածը թող չանհանգստանա․ Հայաստանը և Արցածը միասնական անվտանգության համակարգի մեջ են և միասնաբար կգտնեն լուծումներ իրենց և՛ տարածքային ամբողջականությունը պահելու, և՛ հասնելու այն վերջնական նպատակին, որին մեր ժողովուրդը իր պայքարի արդյունքում կառուցելով գնում է առաջ»:  




Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ եթե այս հոդվածի հեղինակը հայտնի չլիներ, դրա բովանդակությունից կարելի էր կարծիք կազմել, որ ադրբեջանցի քաղաքական գործիչ կամ վերլուծաբան է հեղինակը․ - «Կարելի է թերևս որպես բանսարկություն բնորոշել, որովհետև ես երբեք չէի սպասի, որ որևիցե հայ քաղաքական գործիչ, առավել ևս Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կարող է ինքը բերել ադրբեջանահաճո փաստարկներ»:



Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, թե հասարակությունը սևերի ու սպիտակների է բաժանված և հակասություններով ծվատվող վիճակում է, Ռուբինյանն ասում է, որ բոլորը հիշում են, թե ինչպիսին էր վիճակն առաջ և ինչպիսին է հիմա:


Հայաստանը, նրա խոսքով, երբևէ չի ունեցել այնպիսի ազգային իշխանություն, ինչպիսին հիմա է․ - «Մենք տեսել ենք 2018 թվի թավշյա հեղափոխության ժամանակ ժողովրդի միասնականությունը, տեսել ենք 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովրդի միասնականությունը: Այդ միասնականությունը մենք տեսել ենք նաև Հայաստանի և Արցախի միջև: Մենք տեսել ենք աննախադեպ հայտարարություն Հայաստանի ղեկավարի կողմից արված Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», որը թվում էր, թե առնվազն Հայաստանի ներսում չպիտի քննադատությունների ենթարկվի, բայց, ինչպես արդեն նշեցինք, տարօրինակորեն որոշ անձինք կամ որոշ ամբաստանյալներ նույնիսկ այդ հայտարարությունը կարող են քննադատել: Ընդհանրապես Հայաստանը սևերի և սպիտակների միջև բաժանված չէ, և եթե պարոն Քոչարյանը իրեն սև է զգում համատարած սպիտակության մեջ, դա գուցե իր խնդիրն է և իր խղճի խնդիրն է»:



Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին նաև մեղադրում է արևմտամետ լինելու համար: Ըստ երկրորդ նախագահի՝ վարչապետին սատարում են ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ջատագովները, կառավարությունում և ազգային ժողովում շատ են արևմտամետ գործիչները:


Ռուբինյանն այս հայտարարությունները ծիծաղելի է համարում․ - «Մենք մերժում ենք ինչ-որ բանի մետությունը որպես գաղափար: Մենք միտված ենք միայն մի բանի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերի ամրապնդմանը»: 




«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի այս հոդվածի նպատակը հայ-ռուսական հարաբերությունները խաթարելն է․ - «Սա ակնհայտորեն Ռուսաստանին տրվող մեսիջ է՝ որոշակիորեն նպատակներ ունեցող: Քոչարյանը երբեք չի կանգնելու որևէ քայլի առաջ: Այսինքն, եթե անգամ այս մեսիջով ինքը վնասելու է, խորապես վնասելու է հայ-ռուսական հարաբերությունները, ինքը չի խորշելու երբեք, հնարավոր ամեն ինչին գնալու է՝ անգամ պետության գնով, անգամ պետականության գնով, անգամ երկրի ինքնիշխանության գնով»:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net