Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածով  ենթակա է պատասխանատվության. Արծվիկ Մինասյան

0

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ երեք հարցի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ երիտասարդների ընդվզմանը որակումներ տալուն, երիտասարդների ընդվզումը կուսակցականացնելուն և քրեական գործերի մասին նախարարի արած հայտարարությանը՝ նշելով, որ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածով  ենթակա է պատասխանատվության:

«Արայիկ Հարությունյանը փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզմանը որակումներ տալ, այն դեպքում, երբ ոլորտում իրականացվող հիմնական քաղաքականության շահառուն հենց երիտասարդությունն է:  Եվ երբ երիտասարդությունն իր ընդվզումն է արտահայտում, դա որակվում է ամենատարբեր բնորոշումներով, նշանակում է մարդը չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում թե որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանն այնուհետև կարդաց  կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքից կոնկրետ հատված, որտեղ ասվում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործառույթն է մշակել և իրականացնել լեզվի, ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, երիտասարդների հոգևոր, մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության,  իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված կառավարության քաղաքականությունը:

Սակայն, ըստ Մինասյանի, այն, ինչ նա արվում է, հակառակն է այս ամենին, և նախարարը գործում է  նաև հակաօրինական ընթացքով: Մինասյանի խոսքով՝ երիտասարդների ընդվզումը փորձելով կուսակցականացել, Արայիկ Հարությունյանը  շատ պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականությունն է, այլ ազգային գիտակցությունն է:

«Պատահական չէ, որ այս ոլորտի կարևոր դերակատարները, մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն մտահոգությունների վերաբերյալ, որ ԿԳՄՍՆ-ը և անձամբ նախարարի կողմից դրվում է շրջանառության մեջ: Սա վկայում է այն մասին, որ այս մարդը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլ նաև կանխամտածված օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում՝ մեր ժողովրդին կտրել ազգային ինքնությունից»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ խելացի իշխանությունն այսպիսի ընդվզումը կընդուներ որպես կարևոր ազդակ, սակայն կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը խելացի էլ չէ:

«Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է Արայիկ Հարությունյանի արտահայտած մի մտքին, որն առաջին անգամ չէ, որ հնչում է.  ինչ-որ սպառնալիքներ է տեղում քրեական գործերի մասին, արկղերը դրանցով լցնելու մասին: Ես հիմա հրապարակային հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի, բայց առնվազն երկու հոդված այստեղ կա. կամ սուտ մատնության հոդվածն է, կամ հանցագործություն է պարտակում: Հակառակ դեպքում՝ Հարությունյանի արտահայտած այս սպառնալիքները ունեն մեկ կարևոր նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ»,- ասաց նա:

Նախկին նախարարը նշեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ գործ ունենք անպատասխանատու մի անձնավորության հետ, որը, ցավոք, Հայաստանի իշխանության վարկաբեկման, հեղինակազրկման գործընթաց է սկսել:

«Այսօր շատ հստակ է արձանագրել, որ երիտասարդների ընդվզումը, բողոքը՝ ուղղված այդ փոփոխություններին, աջակցություն է ստանալու Հայաստանի բոլոր բնակավայրերում և հասարակության բոլոր շերտերում, որովհետև մեր ազգային ինքնագիտակցությունը, նկարագիրը երբեք և որևէ արայիկհարությունյաններ, օտարածին օրակարգեր սպասարկելու պատրաստ անձինք չեն կարող վնաս հասցնել»,- եզրափակեց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net