Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Պարզվել են «Հայապակի» ընկերության ավելի քան 571 մլն դրամի գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները. հարուցվել է քրգործ

0

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և մեքենայությունների միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ:

Մասնավորապես, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված հսկայածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ 717մլն ՀՀ դրամ արժողությամբ կանոնադրական կապիտալ ունեցող «Հայապակի» ՓԲԸ-ի՝ մոտ 574մլն ՀՀ դրամ արժողությամբ 80 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերն ուղղակի վաճառքով, ընդամենը 145 մլն ՀՀ դրամով, օտարվել են Ն. Ա.-ին՝ 3 տարվա ընթացքում 250մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:

Սակայն Ն. Ա.-ն, ընկերության գույքին առերևույթ խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, կանխամտածված չի կատարել պայմանագրային պարտավորությունները: Ավելին՝ իր կողմից նշանակված տնօրենի միջոցով «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի վերածված ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել հարկային և այլ պարտավորությունները, ինչի հետևանքով դատարանի 29.12.2003թ. վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել:

Ապա դատարանի կողմից նշանակված սնանկության գործով կառավարիչը լուծարային գործընթացում, առանց ընկերությունն առողջացնելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման, անօրինական գործողություններով, ակնհայտ անշահավետ   պայմանագիր  կնքելու դիտավորությամբ, ընկերության տնօրենի կողմից երաշխավորած անձի հետ, իբրև անկախ գնահատողի, կնքել է գնահատման պայմանագիր: Դրանով, անտեսելով գույքի հաշվեկշռային արժեքները և պատշաճ կերպով չձեռնարկելով գույքի շուկայական գինը որոշելու համար անհրաժեշտ միջոցներ, առանց որևէ հիմնավորման ԲԲԸ-ի ամբողջ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121.3մլն ՀՀ դրամ և կազմվել ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն։ Արդյունքում, սնանկության կառավարիչը, հիմք ընդունելով նշված կեղծ փաստաթուղթը, սկսել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթացը: Այդ ընթացքում Ն. Ա.-ն իր մտերիմի անվամբ հիմնադրել է մի ՍՊԸ և գործարար Ա. Ք.-ի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել ընկերության ողջ գույքը 1.5մլն ԱՄՆ դոլարով վերջինիս վաճառելու մասին։

15.05.2004թ.-ին, լուծարային կառավարիչի կողմից կազմակերպված ձևական աճուրդով, «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի ամբողջ գույքը՝ 121.3մլն դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից՝ այդ նորաստեղծ ՍՊԸ-ն, որը 2004թ. մայիսին արդեն ընդգրկվել է վերոնշյալ գործարարին պատկանող ընկերության կանոնադրական կապիտալում: Իսկ Ն. Ա.-ն վերը նշված մեքենայությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը: Այս ամենի արդյուքնում փաստացի անտեսվել և խախտվել են նաև ՓԲԸ-ի բաժնետոմսերի մյուս 20 տոկոսի սեփականատերերի իրավուքնները:

Խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն օժանդակելու, կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 192-րդ հոդվածի 1-ին մասի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազության կողմից քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննութուն կատարելու հանձնարարությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net