Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2019

Արփի լիճը չի ցամաքել, լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների  ուսումնասիրության համար. Ջրային կոմիտե

0

Հայկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» և  այդ «փաստով» պայմանավորված մտահոգություն էր  հայտնել։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:

Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն  իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների  ուսումնասիրության համար։ Մանրամասնենք.

«Արփի լիճ» ջրամբարը կառուցվել է Շիրակի, Արմավիրի, Թալինի տարածաշրջանների  ոռոգելի տարածքների ջրապահանջարկն ապահովելու նպատակով, գտնվում է Շիրակի մարզում,  շահագործվում է 1950 թվականից։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 105մլն խ.մ է, մեռյալ  ծավալը՝ 5 մլն խ.մ։ Այն իր աշխատանքային  ռեժիմով բազմատարյա կարգավորման ջրամբար է։

Ջրամբարի շուրջ 70 տարվա շահագործման  ընթացքում առաջ են եկել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պայմանավորված են պատվարի առանձին  տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխման խնդիրներով։ Մասնավորապես, պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանը հողմահարված,  ջրատարված վիճակում է,  շինարարական կարերը, մակերեսի առանձին  խոռոչները, ամրանները բացված վիճակում են։ Էկրանի միջով, պատվարի հիմնատակով,  ինչպես նաև պատվարի աջ և ձախ ափային լծորդումներից տեղի են ունենում  ֆիլտրացիոն  հոսքեր, որոնք բեռնաթափվում են  ներքին  բիեֆում։

Իռիգացիոն ջրթող կառույցը կահավորված է 4 հարթ փականներով, որոնց ծառայության նորմատիվ ժամկետը վաղուց լրացել է, դրանք ենթակա են փոխարինման՝ նորերով։

Հարթ փականների վերամբարձ սարքավորումները 1946թ. արտադրության են, բարոյապես, ֆիզիկապես մաշված վիճակում են։ Մասնակի կատարված ուսումնասիրության հիման վրա Պատվարների անվտանգության Համաշխարհային Բանկի փորձագիտական  խումբը, ինչպես նաև   Գերմանական զարգացման բանկի (KfW) մասնագետները եզրակացության են հանգել, որ պատվարի հանգույցը պետք է ենթարկվի վերականգնման  և վերազինման՝ դրանք նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու համար։

Ջրային կոմիտեի կողմից այդ աշխատանքների  նախագծումը կազմակերպելու համար մրցույթ էր հայտարարվել, որոշվել է կապալառու նախագծող կազմակերպությունը։

Նախագծային աշխատանքների համար պայմաններ ստեղծելու նպատակով «Արփի լիճ» ջրամբարում ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալի /5մլն խ.մ / հորիզոնի։ Դա թույլ կտա  նախագծողներին՝ պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանի խուլ պատի ջրընդունիչի բազալտե հենապատերի ստորջրյա հատվածն ուսումնասիրել, դրանց տեխնիկական վիճակը վերհանել և ըստ այդմ, նախագծային լուծումներ մշակել՝ պատվարի ամրացման, պատվարի հիմնատակով և ափերի շրջանցող ֆիլտրացիոն հոսքերի, ինչպես նաև էկրանի ջրամեկուսացման աշխատանքները նախագծելու նպատակով: Ավելացնենք, որ նշված հանգույցներում երբևէ հիմնանորոգում չի կատարվել, կատարվել են միայն ընթացիկ նորոգումներ։

Ջրամբարի ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ, այդ հորիզոնը կպահպանվի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net