16 ժամվա ընթացքում այս բույսը կարող է ոչնչացնել քաղցկեղածին բջիջները
Բնության հրաշքները չեն դադարում զարմացնել, թեեւ թվում էր, թե ինչով կարող է զարմացնել տափաստանային մոլախոտը, որին գրեթե ամենուր հանդիպում ենք:
21-րդ դարում միլիոնավոր մարդիկ բախվում են քաղցկեղի հետ, որը խլում է հազարավոր մարդկանց կյանք անհաղթահարելի արագությամբ:
Ամբողջ աշխարհի գիտնականները փորձում են գտնել դեղամիջոց այդ սարսափելի հիվանդությունը բուժելու համար՝ հնարելով դեղեր քաղցկեղը բուժելու համար եւ օգտագործելով տարբեր մեթոդներ այդ ծանր հիվանդության դեմ:
Իրականությունն այդքան էլ չի ուրախացնում ուռուցքաբաններին դրական արդյունքներով, չնայած, որ հաջողություններ նկատվել են:
Հուրախություն ուռուցքաբանների՝ գոյություն ունի մեկ հիանալի բույս՝ մեկամյա մոլախոտը, որին անվանում են նաեւ «ամառային եղեւնի» նմանության համար եւ «բոլոր բույսերի մայր» իր բուժիչ հատկությունների շնորհիվ: Խոսքն օշինդրի մասին է:
Մեկամյա օշինդր կամ Artemisia Annua-ն խոտաբույս է, որն իր կարճ կյանքի ընթացքում կարող է տասնյակ տարիների կյանք եւ առողջություն պարգեւել մարդու:
Փորձագետները ցույց են տվել, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում նույնիսկ ուռուցքաբանական հիվանդությունների ամենածանր աստիճանի դեպքում այս դեղաբույսի օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի բջիջները 28 տոկոսով:
Այդ դեղաբույսի նյութերն ընկնում են քացղկեղի բջիջների մեջ եւ որպես թաքնված ռումբ ոչնչացնում են վնասակար բջիջները, որոնք այլեւս ի վիճակի չեն լինի վերարտադրվել: Բուժման նման մոտեցումը կարող է կանխել ցանկացած կրկնություն կարճ ժամանակում:
Առնետների վրա կատարած փորձարկումները ցույց են տվել, որ օշինդրի օգտագործումը երկաթային տարրերի հետ համատեղ հանգեցնում է ուռուցքային հիվանդությունների ոչնչացմանը կենդանիների առողջությանն առանց վնաս պատճառելու:
Պետք է հիշել, որ օշինդրի օգտագործման դեպքում շատ կարեւոր է չափաբաժինը, քանի որ այն համարվում է թունավոր:
Որպես լրացում պետք է նշել, որ հետեւելով հիվանդներին՝ գիտնականները նշել են, որ սխալ սնվելը, ոչ բավարար քանակության ջրի օգտագործումը, նստակյաց կենսակերպը եւ բացասական տրամադրվածությունը նույնպես վատ ազդեցություն է ունենում առողջության վրա:
Իսկ դա նշանակում է, որ լավ ինքնազգացողության եւ արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է փոխել կենսակերպը:
Աղբյուր՝ kastory.ru
The post 16 ժամվա ընթացքում այս բույսը կարող է ոչնչացնել քաղցկեղածին բջիջները appeared first on ԳԱԼԱ.
