Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2019

Այսօր մենք նույն սխալներն ենք անում, ինչ 1991-ին. չի կարելի ջարդել համակարգի կադրերին. Հարություն Մեսրոբյան (տեսանյութ)

0

Երբ չկա կառավարչական թիմ և զարգացման ծրագիր, հրաժարականները բնական են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը. «Պետք է հստակ սահմանենք՝ ինչ պետություն ենք ուզում ունենալ: Նայեք Իսրայելի, Չինաստանի, Սինգապուրի օրինակները. այս երկրները սրընթաց զարգացում են ապրել, քանի որ նախ զարգացման հայեցակարգ են մշակել, ապա թիմն է հավաքվել»:

Ըստ Մեսրոբյանի՝ 1991-ից ի վեր Հայաստանում ներկայացված կառավարման ռազմավարական ծրագրերից որևէ մեկն իրատեսական չէ. «Ծրագիրը պետք է ունենա ոլորտային բաժիններ, ամեն ոլորտը՝ ըստ եռամսյակի, որի վերջում պետք է լինեն որակական և քանակական չափորոշիչներ, և ամեն ոլորտի համար պետք է լինի գլխով պատասխանատու պաշտոնատար անձ»:

Փորձագետի կարծիքով՝ եթե չգիտենք, օրինակ, թե ՀՀ-ի ռազմավարական օբյեկտներն ինչ կարգավիճակով են աշխատելու, ուրեմն պետական ծրագիր չկա:

«Թյուր կարծիք կա, որ եթե բարձրացնենք չինովնիկների աշխատավարձերը կամ պարգևավճարներ նշանակենք, կոռուպցիան կվերանա: Ուզում եք՝ տասնապատիկ բարձրացրեք աշխատավարձերը, կոռուպցիան չի վերանա, քանի որ եթե չինովնիկին առաջարկեն իր աշխատավարձի կրկնապատիկը, նա կգնա դրան»,- ասել է փորձագետը՝ պնդելով, որ համակարգային կոռուպցիան դուրս կմղվի միայն այն ժամանակ, երբ պետական ծառայությունների սպասարկման արագությունը և որակը չտուժի՝ անկախ նրանից՝ կաշառք տրվո՞ւմ է, թե՞ ոչ:

Ըստ Մեսրոբյանի՝ նոր իշխանությունը լայնածավալ հանրային սպասումներ ձևավորեց սեփական «դիլետանտիզմի» պատճառով: Նրա կարծիքով՝ այդպիսին էին, օրինակ, քաղաքապետ Հայկ Մարությանի խոստումները՝ «մաքրելու ենք», «փոխելու ենք», և այլն:

Փորձագետի պնդմամբ՝ կառավարման մեջ կարևոր են շարունակականությունն ու արդյունքը. «1991-ին ՀՀՇ-ն եկավ ու կոմունիստների կադրային ջարդ սկսեց: Այդ ժամանակ ընդհատվեց ինստիտուցիոնալ հիշողությունը, ինչը պետական կառավարման մեջ շատ վտանգավոր երևույթ է: Գոնե միջին օղակներում այն պետք էր պահել: Այսօր մենք նույն սխալներն ենք անում՝ չի կարելի ջարդել համակարգի կադրերին: Մենք երբեք չենք ունենա կադրերի բազա, և ապա՝ կստեղծվի մի իրավիճակ, երբ ամեն հաջորդ ղեկավար ավելի անտեղյակ է լինելու»:

Ըստ Մեսրոբյանի՝ երբ սկսում ենք պայքարել գերուռճացված կառավարման համակարգի դեմ, առաջանում է հակադարձ էֆեկտ՝ այն արտաքնապես փոքրանում է, իրականում սկսում է մեծանալ:

Հարություն Մեսրոբյանի կարծիքով՝ ղեկավարներ ունենալու փոխարեն մենք պետք է կառավարիչներ ունենանք: «1991-ից Հայաստանում կառավարման որակը չի փոխվել, Փաշինյանն էլ բացառություն չէ»,- ամփոփել է փորձագետը:

Դավիթ Սարգսյան






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net