Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2019

Անվտանգության ոլորտում ԵԱՀԿ-ն հատուկ վերապատրաստում է իրականացրել Պաշտպանի աշխատակազմի համար

0

Հոկտեմբերի 16-18-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է դասընթացավարների վերապատրաստման եռօրյա դասընթաց` նվիրված անվտանգության ոլորտում կառավարման և վերահսկման մեխանիզմներին:

Դասընթացն առաջին միջոցառումն է, որն իրականացվել է ԵԱՀԿ-Հայաստան նոր համագործակցության ներքո` անվտանգության ոլորտում կառավարման հզորացմանը միտված ծրագրի շրջանակում:

«Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում և դա իմ գործունեության առաջնահերթություններից է», — բացման խոսքում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նաև բարձր է գնահատել նման միջոցառման իրականացումը՝ հատկապես ընդգծելով, որ այդպիսի դասընթացները նպաստում են Պաշտպանի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը և կարող են օգտակար լինել ոլորտում առկա խնդիրների լուծումն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից:

Դասընթացն անցկացրել են Սերբիայի Հանրապետության առաջին օմբուդսման Սաշա Յանկովիչը և Միացյալ Թագավորության զինծառայության հարցերով առաջին հանձնակատար Սյուզան Աթկինսը։

Վերապատրաստման ժամանակ ուսումնասիրվել են անվտանգության ոլորտի վերահսկողության միջազգային չափանիշները, անվտանգության ոլորտի մարմիններում, ներառյալ` բանակում մարդու իրավունքների խախտումների քննության ու մշտադիտարկման առանձնահատկությունները, քննարկվել ոլորտի մի շարք այլ հարցեր: Հատկապես ընդգծվել է անվտանգության ոլորտի կառավարման կատարելագործման գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի դերը, որի իրականացրած վերահսկողական գործառույթները մեծապես նպաստում են ոլորտում մարդու իրավունքների խթանմանը:

Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են մշտադիտարկման այցերի, առանձնազրույցների, փաստահավաք առաքելությունների պլանավորման և անցկացման սկզբունքներն ու միջազգային լավագույն փորձը: Նաև ընդգծվել է պատշաճ կառավարման անհրաժեշտությունը զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման և ամրապնդման տեսանկյունից, որի ընթացքում յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Դասընթացի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մշակված տվյալների վերլուծության և անվտանգության ոլորտում մասնագիտական զեկույցների կազմման հմտություններին։

Դասընթացից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ստացած գիտելիքների ու փորձի հիման վրա վերապատրաստման դասընթացներ իրականացնել անվտանգության ոլորտի իրավասու և շահագրգիռ անձանց համար:

 

The post Անվտանգության ոլորտում ԵԱՀԿ-ն հատուկ վերապատրաստում է իրականացրել Պաշտպանի աշխատակազմի համար appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net