Добавить новость
123ru.net
World News
Октябрь
2019

Խոսել չի կարելի, լռե՛լ

0

ՄԱԿ-ում հայաստանյան ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններ հնչեցնող Նիկոլ Փաշինյանի Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հետ կապված խնդիրները միմիայն շարունակում են խորանալ՝ այլևս ստանալով զազրելի դրսևորումներ:

Tert.am-ի հետ հարցազրույցում մեկնաբանելով որպես ցուցարար ներակայացած մի խումբ երիտասարդների կողմից այսօր «Հայելի» մամուլի ակումբի դեմ իրականացված հարձակումը՝ Անժելա Թովմասյանը աներկբա վստահություն  է  հայտնել, որ կատարվածի հետևում կանգնած են իշխանությունները, որոնց անմիջական հովանավորությամբ էլ տեղի է ունեցել ոտնձգությունը: Թովմասյանը կատարվածը հատկապես պայմանավորել էր Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ միառժամանակ առաջ  Hayeli.am-ում տեղ գտած հայտնի  հրապարակման փաստի հետ:

Տեղի ունեցածն իսկապես սոսկալի է: Ընդ որում՝ սոսկալի է փաստն ինքնին՝ անկախ այն հանգամանքից, թե զոհի կարգավիճակում տվյալ պահին որ լրատվամիջոցն է կամ որ ԶԼՄ-ի խմբագիրը, լրագրողը կամ տնօրենը:

Անշո՛ւշտ, գույներն է՛լ ավելի են խտանում, երբ նկատի է առնվում այն, թե հատկապես ով է հայտնվել այս ամենի թիրախում: Թիրախում հայտնվել է ընդդիմադիր հայացքներ ունեցող մի լրագրող, ում եղբայրը ոչ այլ ոք է, քան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ հետհեղափոխական Հայաստանում ամենաշատը հետապնդված անձանցից մեկը:

Փաստորեն՝ եղբորը հետապնդելուն զուգահեռ իշխանություններն այժմ լծվել են քրոջ «աչքը վախեցնելու» գործին՝ ակնհայտորեն «պերսոնա նոն գրատա» հայտարարելով քույր և եղբայր Թովմասյաններին:

Հայաստանում ներքին իրավիճակն իսկապես աղետալի դրսևորումներ է ստանում, երկիրն ակնհայտորեն հայտնվել է ազատ անկման ռեժիմում, ինչը չի կարող իր խորքային ազդեցությունը չթողնել ողջ հասարակության կենսագործունեության վրա:

«Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակում գործած տղաները, նկատենք, վարչապետ Փաշինյանի աջակիցներն են:

Փորձագիտական այն կարծիքներն ու տեսակետները, համաձայն որոնց՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն անցնելու է չորրորդ իշխանությունն իրեն հնազանդեցնելու գործին, ցավոք, սկսում են հաստատվել: Աներկբա է, որ «Հայելիի» դեմ նման ցուցադրական ժեստի միջոցով Փաշինյանի իշխանությունը երկակի մեկնաբանությունների տեղիք չտվող ուղերձ է հղում ողջ դաշտին՝ պարտադրելով կա՛մ  հպատակվել ու շարունակել ապրել, կա՛մ  ենթարկվել մահապատժի:

Մյուս կողմից, իհարկե, առաջին պլանում է շարունակում մնալ կոնկրետ մեկ խնդիր՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցը: Մեծ է հավանականությունը, որ Թովմասյանի՝ պակաս սկզբունքային լինելու պարագայում կարող էր և «Հայելիի» դեմ հարձակում տեղի չունենալ, «բանը բանից չանցներ»: Աներկբա է, որ ոտնձգության հասցեատերը ոչ միայն Անժելա Թովմասյանն է որպես լրագրող, այլև հենց Հրայր Թվմասյանը: Ընդ որում՝ պակաս խոսուն չէ այն ժամանակահատվածի ընտրությունը, որի ընթացքում տեղի է ունենում այս միջադեպը. իշխանությունները խնդիր ունեն, որպեսզի իրենց կողմից հեղինակած ու գաղտնի քվեարկությամբ ԱԺ-ում  նոր-նոր «սղացրած» Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագծի ճակատագիրը չխեղաթյուրվի, ՍԴ-ն որոշում կայացնի այն վարույթ ընդունելու մասին, հանկարծ «ձվի մեջ մազ չփնտրի» նույնիսկ երբ դրանում «մազերի» պակաս առանձնապես չկա:

Ասել կուզի՝ սա շանտաժ է՝ ոչ միայն կոնկրետ լրատվամիջոցին կամ դրա տնօրենին, այլև ուղիղ Հրայր Թովմասյանին՝ հստակ ընթեռնելի ենթատեքստով:

Այն քաղաքական թիմը, որ հայտնվել է երկրի ղեկին, իր համար լուծում է լոկ մեկ գերխնդիր՝ Նիկոլ Փաշինյանի տոտալ գերիշխանության հաստատում ՀՀ սահմաններում: Դրան հասնելու համար այլևս միջոցների մեջ խտրականություն չի դրվում, ճիշտը սխալից, «թացը չորից» չի տարբերակվում, և թքա՛ծ, թե այդ ամենի արդյունքում ինչ վնասներ են կրում պետությունը, հասարակությունն ու ժողովրդավարական արժեհամակարգը:

Հայաստանում մեկ արժեհամակարգ կա՝ Նիկոլ Փաշինյանը:

Վարդգես Սարգսյան

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Найк Борзов

Братья Грим и Найк Борзов зажгут в Нижегородской области на Дне молодежи



Москва

Новая экспозиция «Импульс. АРТ» открылась в Мытищах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net