«Պատմական էքսկուրսի և ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա». Ա. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ այսօր համացանցում կրկին հիշեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հավելագրումների հայտնի դեպքը, կարծում եմ պատմական էքսկուրսի և ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա: Ստորև աղյուսակում ներկայացնում եմ նշված կենտրոնի, ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական պատվերով ֆինանսավորման չափսերի վերջին 5 տարիների ժամանակագրությունը` …
The post «Պատմական էքսկուրսի և ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա». Ա. Թորոսյան appeared first on ԳԱԼԱ.
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ այսօր համացանցում կրկին հիշեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հավելագրումների հայտնի դեպքը, կարծում եմ պատմական էքսկուրսի և ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա:
Ստորև աղյուսակում ներկայացնում եմ նշված կենտրոնի, ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական պատվերով ֆինանսավորման չափսերի վերջին 5 տարիների ժամանակագրությունը` նշելով նաև պատասխանատու նախարարների անունները:
Վերջին 5 տարիների ընթացքում ԲԿ-ի ֆինանսավորման աճը, երբ տեղի են ունեցել հազարավոր ուսուցիչների «կեղծ» բուժումները համընկնում է նախարար Արմեն Մուրադյանի պաշտոնավարման շրջանի հետ:
Այնուհետև դա շարունակվում է նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում, սակայն հանուն արդարության պետք է նշեմ, որ նա իր պաշտոնավարման 2-րդ օրացույցային տարվանից սկսում է պայքարել տվյալ ԲԿ-ի հավելյալ ու անհիմն ֆինանսավորման դեմ: Առաջին օրացույցային տարում դա նրան չի հաջողվել անել:
Իմ պաշտոնավարման 1-ին օրացույցային տարվա վերջում ԲԿ-ի ֆինանսավորումը ընկնում է և 2-րդ օրացույցային տարվա սկզբում այն դառնում է ամենացածրը վերջին 5 տարիների ընթացքում: Այս փոփոխությունը պայմանավորված է 2018թ.-ի օգոստոսին տնօրենի փոփոխությունով, որից հետո հավելագրումները իսպառ վերանում են:
ԲԿ-ի հետագա ֆինանսավորման աճը 2019թ.-ի կեսերից արդեն իսկ պայմանավորված է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների իրական ծավալի աճով, ինչպես նաև ծառայությունների փաթեթի ընդլայնումով, ինչպես ամբողջ երկրում:
Նաև երկրորդ սյունակում ներկայացնում եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական ֆինանսավորումը, որը սկսում է աճել իմ պաշտոնավարման ընթացքում»:
The post «Պատմական էքսկուրսի և ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա». Ա. Թորոսյան appeared first on ԳԱԼԱ.