Ջենիֆեր Լոպեսը վառ և կիպ զգեստով մասնակցել է նոր ֆիլմի նկարահանումներին (լուսանկարներ)
Օրերս հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանման տաղավար է գնացել այնպիսի վառ և կիպ զգեստով, որ ընդունակ էր «շլացնել» յուրաքանչյուրին, գրում է woman.ru-ն:
Ջենիֆեր Լոպեսը երկար դադարից հետո որոշել է վերադառնալ ռոմանտիկ կատակերգությունների թագուհու կերպարին: «Հարսանեկան իրարանցում», «Տիկին սպասուհի» և «Ջերսիից աղջիկը» կատակերգությունների աստղը կարծես թե կրկին «անցել է գործի»: Պապարացիները դերասանուհուն տեսանկարել են նոր՝ «Ամուսնացիր ինձ հետ» ռոմանտիկ կատակերգության նկարահանումների ժամանակ:
Ֆիլմը պատմում է հայտնի արտիստուհու մասին, որը հարսանիքի նախօրեին իմանում է ապագա ամուսնու դավաճանությունների մասին և համերգի ժամանակ պատահած առաջին իսկ տղամարդուն խնդրում է ամուսնանալ իր հետ:
Պապարացիների ուշադրությունը գրավել է Լոպեսի յուրօրինակ, անսովոր թևքերով զգեստը: Ավելի հետաքրքիր է ստացվել զգեստը նկարների մեջ: Դրանցում զգեստն այնքան վառ տեսք ունի, որ դժվար է նրան նույնիսկ նայելը: