Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան կարող է ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ամերիկյան Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորության մասին: Թուրքիայի առաջնորդը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ հարցը շարունակում է ակտուալ մնալ: Տեղեկացնում է Daily Sabah-ը:
«Եթե մեր պայմանները բավարարեն, ապա մենք կարող ենք դիտարկել Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը»,- ասել է Էրդողանն ու հավելել, որ այդ հարցը քննարկվում է նաև Միացյալ Նահանգներում:
Ավելի վաղ Էրդողանը Թրամփին առաջարկել էր, որ եթե ԱՄՆ-ն պատրաստ լինի համապատասխան պայմաններով վաճառել Patriot համակարգերը, այն է` համատեղ արտադրություն և վարկի տրամադրում, ապա Թուրքիան պատրաստ է որոշ քանակությամբ այդ համակարգերից ձեռք բերել:
