Добавить новость
123ru.net
World News
Август
2019

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը զուտ ռազմավարական բնույթ է կրում և կարող է ցանկացած պահի խզվել». Spiegel

0

Գերմանական Der Spiegel պարբերականը հոդված է հրապարակել Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Սիրիայի Իդլիբ նահանգում անվտանգություն ապահովելու հարցի, երկկողմ ռազմավարական համագործակցության և նահանգում օրերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Պարբերականը նկատում է, որ, չնայած նահանգում անվտանգության ապահովման խոստմանը, հազարավոր սպանվածների և հարյուրավոր փախստականների գոյության փաստերը վկայում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «աննրբանկատությանը հակադրելու ոչինչ չունի»:

«Հնարավոր է, որ թուրքական կառավարությունը չափազանց վստահ կամ չափազանց միամիտ է գտնվել: Անվտանգության առանձնակի միջոցներ չձեռնարկելով՝ այն Սիրիայի հյուսիսում Իդլիբ նահանգի տարածքով Մուրեկ քաղաքի ուղղությամբ մի քանի ռազմական պահակախումբ է ուղարկել: Այդ գյուղում է գտնվում թուրքական բանակի դիտակետերից մեկը: Էրդողանն ակնհայտորեն ցանկանում էր ազդանշան ուղարկել այն մասին, որ իր կառավարությունն անգործության մատնված չէ: Միաժամանակ նա, հավանաբար, հույս ուներ, որ ռուսական կառավարությունը՝ Բաշար Ասադի (Սիրիայի նախագահի – Tert.am) գլխավոր դաշնակիցը, կկանխի թուրքական ստորաբաժանման նկատմամբ հարձակումը: Թուրքիան ստիպված եղավ վճարել այդ անփութության դիմաց»,- ասված է հոդվածի տեքստում:

Հոդվածագիրները նկատում են, որ Իդլիբում թուրքական ռազմական պահակախմբի նկատմամբ օդային հարձակման դեպքը, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ էր զոհվել, ցույց է տալիս, թե որքան արագ կարող է սրվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը՝ չնայած նրան, որ շարունակվում է արդեն գրեթե 9 տարի:

Հոդվածի համաձայն՝ Ասադը վճռականորեն է տրամադրված Սիրիան Մոսկվայի ու իրանական վարչակարգի օգնությամբ ապստամբներից ամբողջությամբ ետ նվաճելու հարցում, և քանի դեռ աշխարհն անտարբերությամբ հետևում է սիրիական աղետին, միայն Անկարան է միանշանակ կերպով ապստամբներին կողմ հանդես գալիս:  

Պարբերականը հիշեցնում է անցած աշնանը Էրդողանի և Պուտինի միջև հրադադարի մասին համաձայնությունը՝ նշելով, որ այն ժամանակ նախագահները խոստացել էին ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը, սակայն ո՛չ Էրդողանը, ո՛չ Պուտինը չեն պահել Իդլիբում «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման դեմ վճռական քայլեր ձեռնարկելու խոստումը, իսկ Ասադը չի հրաժարվել նահանգը Դամասկոսում գործող կառավարության վերահսկողության տակ վերցնելու նպատակից:

«Այժմ Էրդողանը երկընտրանքի առաջ է. Ասադի հարձակումը կանխելու համար նա պետք է զգալիորեն ավելի մեծ քանակությամբ զինվորներ ուղարկի Իդլիբ, ինչը մեծ դժգոհություն կառաջացնի պատերազմից հոգնած թուրք բնակչության շրջանում, սակայն առանց զորքերի հզորացման նա կախված կլինի Պուտինի ողորմածությունից»,- գրում է պարբերականը:

Հոդվածի հեղինակները նշում են, որ Մոսկվան պահանջում է Անկարայից հրաժարվել Մուրեկ քաղաքից, որտեղ թուրքական ռազմական պահակախումբը գրեթե ամբողջությամբ շրջապատված է Սիրիայի կառավարական զորքերով, սակայն Թուրքիան նման մտադրություն չունի:

Պարբերականը հիշեցնում է, որ 2015թ.-ին Թուրքիան և Ռուսաստանն արդեն գտնվել են պատերազմի շեմին, երբ թուրքական բանակը Սիրայի օդային տարածքում ռուսական ինքնաթիռ էր վայր գցել:

Եզրափակելով հոդվածի հեղինակները նկատում են, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը զուտ ռազմավարական բնույթ է կրում և, ինչպես ցույց տվեցին վերջին դեպքերը, կարող է ցանկացած պահի խզվել, եթե կողմերից մեկը դա ընդունելի համարի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Իդլիբում, որը Սիրիայի՝ կառավարության հսկողության տակ չգտնվող նահանգներից է, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայնության, պետք է ապառազմականացված գոտի ստեղծվեր, ինչի նպատակով թուրքական կողմն իր զինված ուժերն է տեղակայել նահանգում,  սակայն ապրիլից կառավարական ուժերը մեծացրել են նահանգի նկատմամբ գրոհները: Արդյունքում արդեն հարյուրավոր քաղաքացիական անձինք են զոհվել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net