Добавить новость
123ru.net
World News
Август
2019

Օրենքի այս նախագիծը համարում ենք սկզբունքորեն անընդունելի. «Մեդիա պաշտպանը»՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագծի մասին

0

Մի քանի հասարակական կազմակերպություններ Ազգային ժողովին են ներկայացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ, որը պարունակում է մի շարք առանցքային հիմնախնդիրներ և այս օրենքի սկզբունքների ընդունումը մեծ սպառնալիք կարող է դառնալ Հայաստանում ազատ խոսքի գոյության ու հեռուստատեսությունների հետագա գործունեության համար։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Նախ և առաջ անհասկանալի է օրենքի մշակման հրատապությունը մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից՝ առանց հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների ներգրավման և հասարակական պահանջի։ Թե հեռուստատեսության սպառողների՝ հեռուստադիտողների, և թե հեռուստատեսային արտադրանքի ստեղծողների համար, երկրի համար այս թեժ շրջանում, երբ իրենց հերթին են սպասում տնտեսական հեղափոխության, հակակոռուպցիոն ռազմավարության և իրավական համակարգի բարեփոխումների օրենսդրական փաթեթները, անթույատրելի է Ազգային ժողովի ռեսուրսների վատնումը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի վրա, այն դեպքում, երբ նախկինը կարողանում էր ապահովել ոլորտի գործունեությունը։

Նոր օրենքով հանրային մուլտիպլեքսորից օգտվելու իրավունք է տրվում միայն հանրային հեռուստատեսությանը իր 5 ալիքով՝ մասնավոր հեռուստաընկերություններին թողնելով միայն կաբելային ոլորտը և ենթադրական մասնավոր մուլտիպլեքսորներին, որոնք կարող են հիմնադրվել այս օրենքի պահանջներին համաձայն։ Երբ ամբողջ աշխարհում գնում է լրատվամիջոցների ազատականացման գործընթաց, տարակուսելի է հասարակական կազմակերպությունների միտումը՝ անհամադրելի առավելություններ ընձեռել պետական միջոցներով սնվող և պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին։ Այս հանգամանքը ոչ միայն հարցականի տակ կդնի մասնավոր հեռուստաընկերությունների մրցունակությունը, այլև կարող է տանել այս բիզնեսի վերացմանը։ Հանրային մուլտիպլեքսը հաղորդակցության ամենահզոր միջոցն է, որից օգտվում են հեռուստադիտողների 65-70 տոկոսը։

Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսորին (մուլտիպլեքսորներին), ապա նրանց գոյությունը խնդրահարույց է մի շարք պատճառներով։ Նախ, այն չափազանց թանկ է, պահանջում է միլիարդների ներդրումներ, և շատ քչերը Հայաստանում կնախաձեռնեն նման ռիսկային բիզնես, և ըստ այդմ, մասնավոր հեռուստաընկերությունների հայտնվելը որևէ մուլտիպլեքսորում կասկածի տակ է։
Ավելին, մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունը դառնում է զուտ բիզնես և տեխնիկական գործունեություն, մինչդեռ նրանց արտոնագիր տրամադրելու իրավասությունը տրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որը, ըստ նույն օրինագծի՝ կազմավորվում է հայտնի լրագրողներից ու արվեստագետներից, հարգարժան մարդկանցից, ովքեր, սակայն պետք է որ տարտամ պատկերացումներ ունենան բիզնեսից ու տեխնիկական խնդիրներից, որի վերաբերյալ իրենք պետք է որոշումներ կայացնեն։ Այստեղ մեծ է վտանգը, որ ՀՌՀ անդամները որոշումները կկայացնեն ոչ թե իրենց կոմպետենցիայի շրջանակներում, այլ օտար կարծիքների և պետական լծակների ազդեցության տակ։

Օրենքի նախագիծը կազմված է իրավական թույլ լեզվով, անկատար են մի շարք դրույթներ, այդ թվում՝ անցումային դրույթները, որոնք պարզապես խառնաշփոթ կարող են մտցնել հեռուստահաղորդակցության ոլորտում։

Մտահոգիչ է մամուլի ազատությունը սահմանափակող այս օրենքի ներկայացումը այն կազմակերպությունների կողմից, որոնք օտարերկրյա ֆինանսավորմամբ տարիներ շարունակ հայտատարել են, թե զբաղվում են խոսքի ազատության պաշտպանությամբ։ Չի բացառվում, որ այս օրենքի նախագիծը նույնպես մշակվել է եվրոպական ֆինանսավորմամբ։

Օրենքի այս նախագիծը համարում ենք սկզբունքորեն անընդունելի։ Եթե իրական անհրաժեշտություն կա «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք ընդունելու (իսկ այդ անհրաժեշտությունը դեռ պետք է հիմնավորվի), ապա պահանջում ենք այդ նախագիծը մշակել ոլորտի մասնագետների և շահառուների ներգրավմամբ։

Կոչ ենք անում շահագրգիռ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, միջազգային կազմակերպություններին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ լրատվություն ստանալու իրենց իրավունքի սահմանափակման այս կոպիտ փորձի»։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net