Добавить новость
123ru.net
World News
Август
2019

Կարող են կասկածներ առաջանալ՝ ինչո՞ւ այս կառավարությունը չի բացահայտում հանքի շահագործման արտոնագիր ստանալը, որն ակնհայտ կոռուպցիայի արդյունքում է եղել. Գևորգ Սաֆարյան

0

«Սասնա ծռեր» կուսակցությունը միանշանակ կիսում է հանրության կարծիքը․Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը:

«Հանքը չպետք է շահագործվի, քանի որ վտանգում է թե՛ Ջերմուկի, թե՛ Սևանա լճի ջրերը, իսկ, ինչպես գիտեք, Սևանա լիճը Հայաստանում և, ընդհանրապես, տարածաշրջանում քաղցրահամ ջրի աղբյուր է, այսինքն՝ աղտոտելով լիճը, մենք հաջորդ սերունդներին կարող ենք թույլ չտալ, որ այս տարածաշրջանում ապրեն»,-ասաց նա:

Վարչապետի հիմնավորումներն առ այն, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի բարձր բնապահպանական ստանդարտներով, որ ջրերի թունավորման վտանգը զրո է, Սաֆարյանը չի կիսում: «Դա անհնար է իրականացնել, պատկերացրեք հարյուրավոր հեկտարներ բաց երկնքի տակ են գտնվում, որի վրա անձրև, ձյուն է գալիս, որոնք լվանալով՝ այդ ապարներն անցնում են ստորգետնյա ջրերի մեջ: Չկա այնպիսի տեխնոլոգիա, որը ջրի կամ անձրևի դեմն առնի, իսկ այս տարածաշրջանում հողը շատ ճեղքերով է, և առկա ջրերը հեշտությամբ հայտնվելու են ստորգետնյա ջրերի մեջ՝ աղտոտելով այդ ջրերը, վտանգ կա, որ այդ ջրերը կարող են հայտնվել Սևանա լճում»,-ասաց նա:

Գևորգ Սաֆարյանը համաձայն չէ նաև այն դիտարկման հետ, թե հանքի շահագործումը տնտեսական անուղղելի գործընթաց է: «Չկա որևիցե անուղղելի գործընթաց: Բազմիցս և՛ այս կառավարության, և՛ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվել է, որ նախկին ռեժիմը համակարգային կոռուպցիայի մեջ թաղված ռեժիմ էր, և այնտեղ այդ բազմամիլիոնանոց բոլորը պրոյեկտներն իրականցվում էին կոռուպցիոն գործընթացների արդյունքում, ընդամենը անհրաժեշտ  է քաղաքական կամք այդ գործընթացները բացահայտելու համար, որից հետո, իհարկե, հետ վերցնելու արտոնագիրը, արգելելու հանքի շահագործումը և հարկադրելու Լիդիանին, որպեսզի վերականգնի հասցված վնասը և տուգանքներ վճարի ՀՀ-ին: Միաժամանակ այն անձինք  կամ պետական պաշտոնյանները, կամ Լիդիանի աշխատակիցները, որոնք որ թաղված են այդ կոռուպցիայի մեջ, նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այսինքն՝ այստեղ կա միայն քաղաքական կամքի խնդիր, եթե կա քաղաքական կամք, ապա հանքի փակման մեխանիզմներն ակնհայտ են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ, հնարավոր է, այս կառավարությունը ևս կոռուպցիոն գործարքների է գնացել Լիդիան Արմենիա ընկերության հետ, Գևորգ Սաֆարյանը նշեց, որ կարող են նման կասկածներ ունենալ, հաշվի առնելով, որ իր նշած նախկին ապօրինությունները բացահայտելու ճանապարհով չեն գնում: «Քանի որ այս ամեն ինչն այնքան ակնհայտ է, և քննիչ պետք չի լինել, կամ իրավաբան, կամ  մասնագետ դա տեսնելու և հասկանալու համար, և երբ կառավարությունը չի գնում  այդ ակնհայտ ճանապարհով, այո, տարբեր մարդկանց  մոտ կարող են առաջանալ տարբեր կասկածներ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն ու քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին հրապարկում  էին արել, որից հետո պարզաբանել, որ նման տեղեկատվության չեն տիրապետում:

Անդրադառնալով Լիդիանի՝ միջազգային արբիտրաժ դիմելու հավանականությանը, որը ներկայացվում է որպես անխուսափելի պարտությունն ՀՀ-ի համար և բավական մեծ գումարների փոխհատուցում, Գևորգ Սաֆարյանը որակեց որպես «պարզ  մանիպուլյացիա»:

«700 մլն դոլար ներդրման մասին հրապարակ շպրտվեց, բայց այդպես էլ չասացին, թե ով է այդ  հաշվարկը կատարել, դա ինչ հաշվարկ է, ակնհայտ է, որ այնտեղ 700 մլն դոլարի ներդրում ֆիզիկապես տեղի չի ունեցել, սա ընդամենը սպառնալիք է, ի դեպ՝ դատարկ  սպառնալիք: Ամուլսարի շահագործման վնասի համար պետք է փոխհատուցի Լիդիանը, իսկ նրան որևիցե լումա  ՀՀ-ն չի վճարելու, որովհետև այն, ինչ կատարել է Լիդիանը, կատարել է ապօրինաբար, նախորդ իշխանությունների հետ ապօրինի համաձայնությունների  և կոռուպցիոն շղթաների արդյունքում, և Լիդիանը պետք է փոխհատուցի ՀՀ-ին և նրա քաղաքացիներին»,-ասաց նա:  

Իսկ թե «Սասնա ծռեր» կուսակցության կողմից ինչ քայլեր կլինեն՝ նա ասաց, որ իրենք արդեն իսկ  ներկա են լինում ընդդեմ հանքի շահագործման ակցիաներին: «Սասնա ծռեր կուսակցությունն անգամ ամենաբարձր մակարդակով՝ քարտուղարության համակարգողի մակարդակով մի շարք դեպքերում ներկա է եղել թե՛  հավաքներին, թե՛ միջոցառումներին:  Այսինքն՝ Սասնա ծռեր  կուսակցությունն ամեն կերպ աջակցելու է այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են հանուն հանքի փակման, որովհետև այդ հանքի շահագործումը բնապահպանական ռազմավարական նշանակության վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար»,-ասաց նա և հավելեց, որ տեղի բնակիչները ևս հայտնել են իրենց դիրքորոշումն առ այն, որ դեմ են:

Հարցին, թե հնարավո՞ր է հարցը քաղաքական շրջադարձ ստանա, և կառավարության ու վարչապետի հետագա պաշտոնավարումը կասկածի տակ դրվի, Գևորգ Սաֆարյանը նշեց, որ կանխատեսում անել չի կարող: «Կառավարությունը պարտավոր է հանրության պահանջին ենթարկվել, եթե երկիրը ժողովրդավարական է, կամայական կառավարություն պարտավոր է ենթարկվել իր ժողովրդի, հանրության պահանջին»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net