Добавить новость
123ru.net
World News
Август
2019

Թող սա դաս լինի, չի կարելի անձնական մեյլից ստացած նամակագրության հիման վրա ծախսեր անել. Արա Խզմալյանը՝ «Զարթոնք» երաժշտական ակադեմիայի կազմակերպիչներին

0

«Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպիչները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել. նրանց ընդունեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նա նախ նշեց, որ ինքը եղել է այս նախագծի պաշտպանը և ջատագովը. «Ես ինչ նշանակվել եմ, դրամաշնորհների հանձնաժողովների միջից հանել եմ նախարարության աշխատակիցներին: Ես եղել եմ հանձնաժողովի միակ մարդը, ով կողմ է քվեարկել այս նախագծին»:

Ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ մայիսի 22-ին հաստատման նամակ են ստացել, որ պատրաստ են ամառային ակադեմիայի համար տրամադրել 8 միլիոն դրամ:

«Դուք երկու անգամ Վանաձոր գալով՝ մեկ անգամ չեկաք «Զարթոնք» ծրագիրը տեսնելու»,-ասաց ծրագրի ներկայացուցիչներից մեկը, իսկ փոխնախարարը պատասխանեց, որ հազար ու մի այլ նախագծեր կան: «Էս ինչո՞ւ եք, որոշել, որ ամբողջ տիեզերքը «Զարթոնք» նախագծի շուրջ պետք է պտտվի»,-ասաց Արա Խզմալյանը:

Նա նշեց, որ չի պատրաստվում անձնական հարաբերությունների մեջ մտնել` կա հանձնաժողով, որը քվեարկել է դեմ այս ծրագրին: Փոխնախարարը կարևորեց, որ պետք է վերջ տալ բանավոր պայմանավորվածություններին, խոստումերով քաղաքականությանը:

Ակցիայի մասնակից, «Ագդել Արմենյան» հիմնադրամի կանադահայ նախագահ Վան Արմենյանը նշեց, որ կառավարությունը պետք է ծառայի ժողովրդին և ոչ թե հակառակը, իսկ փոխնախարարը կոչ արեց զերծ մնալ քաղաքական հայտարարություններից:

Արա Խզմալյանը նշեց, որ չի կարելի էլ.փոստի հիման վրա գնումներ և ծախսեր իրականացնել. կա ֆինանսական փաստաթուղթ, և մինչև կնքված պայմանագիր չլինի, որևէ մեկը չի կարող ծախս իրականացնել:

«Մենք պետք  է  կարողանանք տարբերել կարգը, օրենքը, հնարավորությունները և բարոյական կողմը: Ես բարոյապես ձեզ հետ եմ: Ես համակրում եմ այս նախագիծը և իմ ուժերի ներածին չափով փորձել եմ ամեն ինչ անել, որ լինի, բայց կա օրենք՝ ես չեմ կարող հանձնաժողովի անդամներին ասել, որ կողմ քվեարկեն: Նախարարության միջոցները հարկատուների միջոցներն են, մենք  իրավունք չունենք առանց պայմանագրի, նախահաշվի բացվածքի ասենք` դու ծախսերն արա, հետո գումարը կտանք»,-պարզաբանեց Խզմալյանը:

Վան Արմենյանը նշեց, որ մշակույթի նախարարությունից՝ մասնավորապես Էդիտ Խաչատրյանից ծրագրի հաստատման վերաբերյալ էլեկտրոնային նամակ՝ մեյլ են ստացել, այնուհետև նախարարությունից պարզաբանել են, թե տվյալ նամակը աշխատակիցը անձնական էլ.փոստից է ուղարկվել:

Արա Խզմալյանը զարմանք հայտնեց, թե ինչպես են անձնական մեյլից ստացած նամակի հիման վրա գնել տոմսեր, հյուրանոցային ծախսեր արել. «Ես շատ եմ ափսոսում, համարում եմ շատ տգեղ, որ այս քննարկմանը երեխաներ են նստած, սա շատ վատ շանտաժի ձև եմ համարում, որովհետև սա մեծահասակների  խոսակցություն է և այս երեխաներին բերելով՝ դուք հակասում եք ձեր ծրագրի գաղափարին ու փիլիսոփայությանը. տգեղ է, անընդունելի»:

Այսպիսով՝ Արա Խզմալյանը  նշեց, որևէ բան անել չի կարող և հորդորեց՝ թող սա դաս լինի նախարարության հետ բոլոր աշխատող մարդկանց համար, որ չի կարելի անձնական մեյլից ստացած նամակագրության հիման վրա ծախսեր անել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net