Ռադիկալ մոտեցում լինել չի կարող. Արմեն Փամբուխչյանը՝ Ամուլսարի շահագործմանը դեմ ՔՊ-ականներին հեռացնելու հնարավորության մասին
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի քննարկել այն կուսակցականների հարցը, որոնք դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Փամբուխչյանը: Նա նշեց, որ հարցը չի քննարկվել, բայց չի բացառվում, որ քննարկվի:
Փամբուխչյանը նաև ասաց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու. «Բայց հարցը ներթիմային է՝ լուծումը պետք է գտնվի թիմի ներսում առանց հրապարակայնացնելու»:
Հարցին՝ հնարավո՞ր է նման մարդիկ հեռացվեն կուսակցությունից, նա պատասխանեց. «Վստահ եմ, որ վարչության մեծ մասը, խմբակցության մեծ մասը կիսում են վարչապետի կարծիքը: Իմ համոզմունքն է, որ ռադիկալ մոտեցում լինել չի կարող»:
