Добавить новость
123ru.net
World News
Август
2019

«Դա անսպասելի էր, մենք այլևս ոչինչ չունենք ասելու». Դանիայի թագավորական ընտանիքը «զարմացած» է Թրամփի՝ Դանիա այցը չեղարկելու որոշումից

0

Դանիայի թագավորական ընտանիքն անսպասելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դանիա նախատեսված այցի չեղարկումն այն պատճառով, որ Կոպենհագենը հրաժարվում է Գրենլանդիայի վաճառքի վերաբերյալ որևէ քննարկում ունենալ, հաղորդում է ABC News-ը:

Ինչպես հաղորդում է Դանիական ռադիոն` թագավորությունում շատ քաղաքական գործիչներ ԱՄՆ առաջնորդի այս քայլն ընկալել են որպես ոչ դիվանագիտական ժեստ:

«Դա անսպասելի էր, մենք այլևս ոչինչ չունենք ասելու»,-հայտարարել է թագավորական տան պաշտոնական ներկայացուցիչ Լենե Բալեբյուն:

Դանիական ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփի արարքը հատկապես տարօրինակ է թվում, քանի որ պաշտոնական այցով երկիր այցելելու հրավերը Թրամփին և նրա կնոջն ուղարկվել է ոչ միայն քաղաքական վերնախավի, այլև միապետ Մարգրետե II-ի անունից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել էր Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով:

«Դանիան յուրահատուկ պետություն է՝ արտասովոր մարդկանցով, բայց ելնելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի այն հայտարարություններից, որ նա հետաքրքրված չէ Գրենլանդիայի գնման շուրջ քննարկման հարցում, ես հետաձգում եմ մեր հանդիպումը, որը պետք է կայանար երկու շաբաթից»,- գրել էր Թրամփը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:

Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:

Ի դեպ, Թրամփն անցած կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նշելով որ հետաքրքրված է Գրենլանդիայի գնմամբ՝ ռազմավարական նկատառումներից ելնելով:

Նյութի հրապարակումից հետո Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էր Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:

«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net