Добавить новость
123ru.net
World News
Август
2019

Ներդրումների հնարավորություն «WCIT 2019»-ում․ վերջին 10 օրը՝ կայծակնային ռաունդներում գրանցվելու համար

0

ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ երևանյան «WCIT 2019» -ի ընթացքում կանցկացվեն կայծակնային ռաունդներ՝ 15 ստարտափերների ու նորարարների հնարավորության տալով 2500-անոց լսարանի առաջ ներկայացնելու իրենց գաղափարն ու ներդրումներ շահել։ Նորաստեղծ ընկերությունները, նորարար գաղափարների հեղինակներն ու գիտնականները դեռևս 10 օր ունեն դիմելու համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։

Մասնակից ստարտափներից լավագույն երեքի համար Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանվել է “Armenian Technology Communities A-Prize” մրցանակը և 100 000 դոլարի ֆոնդ։

«WCIT 2019» –ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Եռօրյա համաժողովին կմասնակցեն 2500-ից ավելի տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների առաջնորդներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքականություն մշակողներ ու պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ շուրջ 70 երկրից։ «WCIT 2019» –ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

«Մենք ցանկանում ենք ի հայտ բերել գլոբալ լուծումներ, որոնք դրականորեն կազդեն աշխարհի վրա: Չափանիշներից մեկն այն է, որ ստարտափի գաղափարը պետք է ուղղված լինի աշխարհն ավելի լավը դարձնելուն: Սա ստարտափների համար եզակի հնարավորություն է իրենց գաղափարները ներկայացնելու դահլիճում, որտեղ կհավաքվի 2500-ից ավելի ՏՀՏ մասնագետ, այդ թվում՝ պոտենցիալ ներդրողներ»,- նշել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի Միջազգային կոմիտեի անդամ Էմմա Առաքելյանը։

Ներկայացվող գաղափարները կամ տեխնոլոգիաները պետք է նորարարություն և համաշխարհային կիրառելիություն ենթադրեն։ Կայծակնային ռաունդի յուրաքանչյուր մասնակից իր գաղափարը ներկայացնելու համար 3 րոպե կունենա։ Տեխնոլոգներից, վենչուրային կապիտալիստներից և ՏՀՏ փորձագետներից կազմված միջազգային ժյուրին, որը կընտրի 15 լավագույններին, խրախուսում է մասնակցությունն ամբողջ աշխարհից։

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

 

Հանրային կապերի խումբ

 

The post Ներդրումների հնարավորություն «WCIT 2019»-ում․ վերջին 10 օրը՝ կայծակնային ռաունդներում գրանցվելու համար appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.net — международная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net