Добавить новость
123ru.net
World News
Август
2019

Ստեղծված լարվածության պատճառը իշխանությունների հակասարական, չկշռադատված գործողություններն են. ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնել

0

ՀՅԴ-ն գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ ստեղծված լարվածության պատճառը իշխանությունների հակասարական, չկշռադատված գործողություններն են, որի արդյունքում՝ հասարակության մոտ մեծ սպասումներ էին ձևավորվել և որն իրենք չկարողացան սպասարկել. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ  Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 

«Հարցի հանրային մեծ հնչեղությունը հաշվի առնելով՝ գտնում ենք, որ պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացվեն, և հարցը լուծվի հանրաքվեի միջոցով: Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության և հարցը լուծենք հանրաքվեի միջոցով. թող մեր ժողովուրդն ինքը որոշի՝ պե՞տք է հանքի շահագործումը մեզ, թե՞ ոչ»,-ասաց նա:

Սաղաթելյանը հիշեցրեց, որ իշխանությունները մշտապես շեշտում են, որ ժողովուրդը պետք է որոշի և ասի, թե ինչ պետք է մենք անենք: «Դե թող ժողովուրդը որոշի, եթե իրենք անկեղծ են: Այսինքն՝ ժողովրդին պետք է համապատասխան  փաստարկներ, հիմնավորումներ, լրացուցիչ տեղեկություններ, որի արդյունքում հանրաքվե լինի և որոշեն, պե՞տք է հանքի  շահագործումը մեր պետությանը, երկրին, թե՞ ոչ»,-ասաց նա և հավելեց, որ հանրաքվեն կարող է լինել ոչ թե տեղային՝ շրջակա համայնքների շրջանում, այլ համընդհանուր:

Հարցին, թե ինչո՞ւ համոզիչ չեն բերված հիմնավորումները և արդյո՞ք հնարավոր ճնշումներ կան կառավարությանն ուղղված՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը նշեց, որ դեռևս մեկ տարի առաջ կառավարությունը չպետք է նման սպասումներ ձևավորեր հասարակության մոտ, որ Ամուլսարի հանքը չի շահագործվելու: «Ըստ էության, այդ ուղղությամբ էր տարվում: Մի տարի բա ինչո՞ւ աշխատանքները դադարեցին: Հստակ ինֆորմացիա չունենք՝  ճնշումներ կա՞ն, թե՞ չկան, փաստեր չունենք, բայց ակնհայտ է, որ բերված հիմնավորումները, փաստարկները համոզիչ չեն, և սա առիթ չպետք է հանդիսանա, որ հասարակությունը լրացուցիչ բևեռացվի կամ մեր հասարակության պառակտվածությունն ավելի խորանա: Պետք է համոզիչ փաստարկներ բերեն և գտնենք ճիշտ լուծումներ»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական շրջադարձներ լինեն այս ֆոնին, Սաղաթելյանը պատասխանեց. «Այն, որ այս հարցը շատ «ջուր կվերցնի» և կշարունակի մնալ քաղաքական-հասարակական օրակարգում՝ դա  անհայտ է»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net