Добавить новость
123ru.net
World News
Август
2019

Փաստեր Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին. Ամերիկայի Ձայն

0

Սա Սոլթ Լեյք Սիթին է՝ Յութա նահանգի մայրաքաղաքը եւ Միացյալ Նահանգների բացօթյա տուրիզմի հանրաճանաչ վայրերից մեկը: Յուրաքանչյուր տարի այստեղ այցելող միլիոնավոր տուրիստներ Յութայում են թողնում ավելի քան 9 միլիարդ դոլար: Միայն տուրիզմը Յութայում շուրջ 150,000 աշխատատեղ է ապահովում, որը 3 միլիոն բնակչություն ունեցող նահանգի համար կարեւոր թիվ է:

Իսկ սա Բինգհամի կիրճի հանքավայրն է, որի մասին իր ուղիղ եթերի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հանքավայրի դրական օրինակ:

Մեկ ու կես դարի պատմություն ունեցող Բինգհամի կիրճի հանքավայրը նաեւ տուրիստական ոլորտի մասն է դարձել՝ շրջագայություններ առաջարկելով իր տարածքում զբոսաշրջիկների համար: Այսօր հանքավայրը շարունակում է գործել՝ հանդիսանալով հպարտության առարկա նահանգի բնակչության մի մասի համար եւ՝ կտրուկ քննադատության թիրախ բնակչության մյուս խմբի համար:

1863-ին իր գործունեությունը որպես ոսկու, արծաթի եւ պղնձի փոքր հանք սկսած Բինգհամի կիրճի հանքավայրն անցած 156 տարիների ընթացքում արտադրել է ռեկորդային 19 միլիոն տոննա պղինձ: Շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության մասին բողոքները սկսվել էին դեռեւս 1912-ին, երբ մի շարք կազմակերպություններ մատնանշեցին, որ հանքավայրն իր գործունեության մեջ ազբեստոս է օգտագործում, որն, ինչպես պարզվեց ապագայում, քաղցկեղ է առաջացնում: Այսօր Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում հին շենքերում ազբեստոսի հետք գտնելիս այն հեռացնում են: Համեմատության համար նշենք սակայն, որ Խորհրդային Միությունում եւ մեր օրերի Ռուսաստանում ազբեստոսը մինչ օրս լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ՝ տանիքները ծածկելու համար:

1980-ականների վերջին հանքավայրի դեմ մեղադրանքներ հարուցվեցին ստորգետնյա ջրերն, իսկ 1990-ականներին՝ օդն աղտոտելու համար: Այդ տարիներին հանքն աշխատանքով էր ապահովում 15,000 մարդու: 1995-ին Բինգհամի կիրճի հանքավայրը ջրամաքրման նոր համակարգի մեջ 37 միլիոն դոլար ներդրեց, իսկ արդեն 2000-ականներին, երբ մի շարք վթարների պատճառով ջրի մեջ մկնդեղի արտանետումների դեպքեր էին գրանցվել, Բինգհամի կիրճի հանքավայրը ստիպված էի ընդհանուր առմամբ շուրջ 400 միլիոն դոլար ծախսել՝ շրջակա միջավայրի մաքրման համար: Այսօր հանքավայրը ոչ միայն շարունակելով հանքահանությունը այլ նաեւ զբոսաշրջիկների շրջայցեր կազմակերպում հանքավայր: Հատկանշական է, որ հանքավայրի հարեւանությամբ՝ Սոլթ Լեյք Սիթիում 2002-ին անցած Ձմեռային Օլիմպիական խաղերի բոլոր մեդալները պատրաստված էին բացարձակապես Բինգհամի կիրճի հանքավայրում ստացված մետաղներից:

amerikayidzayn.com

 

The post Փաստեր Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին. Ամերիկայի Ձայն appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net