Երևանի Շիրազի փողոցի շենքերից մեկի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա (թարմացվում է)
23.02
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
22.21
Հուլիսի 21-ին, ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
