Մոսկվայի օդանավակայաններում 3 տասնյակից ավելի չվերթներ են հետաձգվել և չեղարկվել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքային օդանավակայաններում չեղարկել կամ հետաձգվել է 33 չվերթ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ ներկայացնելով «Յանդեքս. Չվացուցակ» ծառայության տվյալները:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է19 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ երկու, երեքը չեղարկվել են: Եվս 9 չվերթ հետաձգվել է «Շերեմետևոյում»:
Համապատասխան տվյալները տրամադրել են օդանավակայանները, սակայն չեղարկումների և հետաձգումների պատճառները դեռևս չեն նշվում:
Նշվում է, որ հետաձգում է համարվում առնվազն 30 րոպեով շեղումը չվերթների ժամատախտակից:
