Добавить новость
123ru.net
World News
Июль
2019

«Հյուսիս-հարավ»-ի շինընկերություններն ահազանգում են՝ գումարը դեռ չեն ստացել

0

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհիշինարարությունն իրականացնող «Կորսան Կորվիամ» ընկերությանենթակայության 2 տասնյակի հասնող ենթակապալառու ընկերություններնիրենց կատարած շինաշխատանքների համար գումար այդպես էլ չեն ստացել: Այդ մասին հայտարարեցին կազմակերպությունների ներկայացուցիչները «Կառավարության խոստացած 45 օրը լրացել է, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարարությունն իրականացնող ենթակապալառու ընկերությունների շինաշխատանքերի համար վճարվելիք գումարի հարցն այդպես էլ չի լուծվել» թեմայով  հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Բանախոսները՝ 21 կազմակերպությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանը, Ժակշին ՍՊԸ հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը և Դենտալ իմպորտ ՍՊԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանը հիշեցրեցին, որ մայիսի 31-ին կառավարության հետ ձեռք էին բերել պայմանավորվածություն, որ ենթակապալառու ընկերությունները սպասեն մեկուկես ամիս:

Կառավարությունից խոստացել էին, որ այդ ընթացքում կբանակցեն «Կորսան Կորվիամ» ընկերության հետ, և հարցը հանգուցալուծվի։ «Կառավարության ու «Կորսան Կորվիամի» բանակցությունների համար նախատեսված ժամկետն ավարտվել է, մինչդեռ որևէ արդյունք այդ առնչությամբ չկա», — հայտարարեցին ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչները:

Բանախոսները հիշեցրեցին, որ «Կորսան Կորվիամ»-ը երկու տասնյակի հասնող ենթակապալառու կազմակերպություններին գումար չի վճարել2018-ի օգոստոսից։ Ընդհանուր պարտքը կազմում է 2 միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ: «Մինչև 2018-ի առաջին կիսամյակը ենթակապալառուների հետ  փոխհարաբերություններում չեն եղել խնդիրներ: Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին կատարված աշխատանքների դիմաց«Կորսան Կորվիամ»-ն արդեն տարեվերջին հրաժարվեց կատարել վճարումներ՝ պայմանավորելով կառավարության կողմից նախագիծը չֆինանսավորելու հանգամանքով», — նշեց 21 կազմակերպությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանը: Նա ընդգծեց, որ կազմակերպությունները տարբեր եղանակներով՝ բանակցային, գրավոր, ֆորմալ դիմել են իսպանական ընկերությանը,  որպեսզի կատարի պարտավորությունները, բայց մինչև տարեվերջ արդյունք չեն ունեցել:

Ենթակապալառուները դիմել են գործադիրին, որպեսզի պարզեն՝ կառավարությունը ֆինանսավորո՞ւմ  է, թե՞ ոչ և որն է կառավարության անելիքը: «Կառավարությունը մեզնից ժամանակ խնդրեց, որ տիրապետեն այս խնդրին: Մինչև հունիս որևէ առարկայական տեղաշարժ տեղի չունեցավ: Հուլիսի 1-ին կառավարությունում հանդիպում տեղի ունեցավ՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, պայմանավորվեցինք, որ կառավարությունը 45 օր ժամկետ սահմանի, որպեսզի կարողանա Կորսանի հետ բանակցություններում հասնել արդյունքի», — ասաց 21 կազմակերպությունների իրավաբանը: Նա տեղեկացրեց, որ այդ 45 օրերի ընթացքում իրենք կառավարությունից  ստացել են ընդհանուր բնույթի տեղեկություններ, որ բանակցությունների սեղանին դրված հարցերից ամենակարևորը ենթակապալառուների գումարների վճարման հարցն է: Սակայն խոստացված ժամկետը լրանալուց հետո կազմակերպություններն այդպես էլ չեն ստացել լիարժեք պատասխան:

Արմեն Սաքապետոյանն ասաց, որ իրենց կոչը կառավարությանը այն է, որ գործադիրն ընդունի պահանջի իրավունքը, վճարի կազմակերպություններին «Հյուսիս-հարավ» կառուցապատման համար նախատեսված միջոցներից և հետագա բանակցությունների ժամանակ «Կորսան Կորվիամ»-ից պահանջի այդ գումարները:

Ժակշին ՍՊԸ հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ առաջարկել են կառավարությանը պարտքի զիջում անել, «Կորսան Կորվիամ»-ի պարտքի գումարը կառավարությունը վճարի իրենց. «Կառավարությունից տեղեկություններ ունեցանք, որ ամսի 12-ին եռակողմ պայմանագիր կազմվել է, ուղարկվել Մադրիդ, որ կնքվի: Ըստ «Կորսան Կորվիամ»-ի տեղեկության՝ եղել է այն պայմանավորվածությունը, որ պետք է պայմանագիրը երկարաձգվի, և մեր պարտքերը կառավարությունը ստանձնի ու վճարի՝ ըստ պարտքի զիջման»,- նշեց Գուրգեն Հովհաննիսյանը:

Ըստ բանախոսների՝ եռակողմ պայմանագիրը Մադրիդ ուղարկելու փաստը կառավարությունում չեն ժխտում, բայց նաև չեն ժխտում, որ հուլիսի 18-ին ծանուցել են «Կորսան Կորվիամ»-ին պայմանագիրը չերկարաձգելու մասին:

««Կորսան Կորվիամ»-ում ասում են՝ պայմանավորվածությունը եղել է այնպես, որ պայմանագիրը երկարաձգվեր, ու մեր պարտքերը վճարեին: Մենք կանգնել ենք փաստի առաջ, ոչ մի ձև այս հարցի լուծումը չի ստացվում: Կոչ ենք անում կառավարությանը, որ մեր պարտքերը վճարի, հետո եթե Կորսանի հետ գնալու են դատական պրոցեսների՝ հինգ միլիոն ավելով կամ պակասով, քանի որ Կորսանն ունի կառավարության մոտ երաշխիքային գումարներ և բանկային երաշխիքներ ու պահումներ:  Կորսանը ժամանակին առաջարկել է պահումների տասը տոկոսը նվազեցնել, դարձնել հինգ, որը բավարար է մեր բոլոր կազմակերպությունների գումարները վճարելու համար» , — ասաց ենթակապալառու ընկերության ներկայացուցիչը:

Դենտալ իմպորտ ՍՊԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 19-ի առավոտյան հանդիպել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանին: «Պարզվել է՝ եթե եռակողմ պայմանագրերը հաստատված, ստորագրված լինի Կորսան Կորվեամի կողմից, նրանք կներկայացնեն կառավարական խորհուրդ, որ Կորսանից հետո պահված գումարները կարող են վճարել մեզ, բայց ոչ ամբողջությամբ: Սակայն մենք քիչ հավանական ենք համարում, որ «Կորսան Կորվիամ»-ը կստորագրի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը ծանուցել է պայմանագիրը խզելու մասին: Այսինքն՝ Կորսանը չի շարունակելու կատարել ճանապարհի աշխատանքները», — ասաց Աշոտ Ավետիսյանը:

Ամփոփելով ասուլիսը բանախոսները հայտարարեցին, որ «Կորսան Կորվիամ» ընկերության՝ կառավարության հետ պայմանագրի վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Պայմանագիրը խզելու դեպքում Կառավարությունը պարտավոր էր 14 օր առաջ տեղեկացնել: Եվ, փաստորեն, հուլիսի 18-ին տեղեկացրել է: Ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչներն ակնկալում են, որ առաջիկա օրերի ընթացքում  աչալուրջ որոշում կլինի իրենց հարցի վերաբերյալ, կերկարաձգվի պայմանագիրը: Բանախոսները հայտարարեցին, որ եթե մինչև օգոստոսի 1-ը հարցին լուծում չտրվի, կշարունակեն բարձրացնել իրենց բողոքի ձայնը՝ ակցիաների միջոցով կամ այլ ձևաչափով:

Լիլիթ Հովհաննիսյան

The post «Հյուսիս-հարավ»-ի շինընկերություններն ահազանգում են՝ գումարը դեռ չեն ստացել appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net