Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են
Տարիներ տևող տնտեսական ճգնաժամի, սոցիալական վիճակի վատթարացման և արևելյան շրջանում ռուս անջատականների հետ արյունալի հակամարտության պայմաններում ընտրողները նախագահ են ընտրել քաղաքական փորձ չունեցող շումերն Զելոնսկուն և հուսով են, որ նրա թիմը կկարողանա կարգավորել այդ բարդ խնդիրները:
Նորընտիր նախագահի քաղաքական հենարանը «Ժողովրդի ծառա» նորաստեղծ կուսակցությունն է, որը ցանկանում է մեծամասնություն ապահովել Գերագույն ռադայում:
Կուսակցության հաղթանակը Զելենսկուն կընձեռի արագ բարեփոխումներ անցկացնելու օրենսդրական մանդատ:
Այսօր Կիևում արդեն քվեարկել են Զելենսկին, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, Գերագույն ռադայի խոսնակ Անդրիյ Պարուբիյը և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Զելենսկին քվեարկելուց հետո ասել է, որ, իր համոզմամբ, նոր կառավարության ղեկավարը պետք է լինի հմուտ տնտեսագետ:
Հուլիսի 7-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, հանրության 67 տոկոսը վստահում է Զելենսկուն:
Ուկրաինայում ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին և կփակվեն երեկոյան ժամը 8-ին:
Ենթադրվում է, որ քվեարկության ավարտից հետո հայտնի կդառնան էքզիտ-պոլի նախնական արդյունքները:
Քվեարկության առաջին պաշտոնական արդյուքները կհրապարակվեն հուլիսի 22-ի առավոտյան ժամերին:
