40-ամյա Մենի Պակիաոն կրկին հռչակվեց աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
Լաս Վեգասում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն: Գլխավոր իրադարձությունը եղել է 40-ամյա Մենի Պակիաոյի և ամերիկացի Կիտ Տուրմանի մենամարտը WBA վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի գոտու համար:
Ինչպես հայտնում է Armsport-ը, Պակիաոն հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 113-114, 115-112, 115-112: Մենամարտի սկզբում նա շատ ակտիվ է եղել ու արդեն առաջին ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Միջնամասում Տուրմանը հավասարեցրել է մենամարտը, սակայն վերջնական արդյունքում մրցավարները հաղթանակը շնորհել են ֆիլիպինցուն: Սա Պակիաոյի համար 62-րդ հաղթանակն էր:
