Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ
Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը (48 կգ) դարձել է Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ռուս (10:0), բելառուս (10:0) և ադրբեջանցի (3:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6:
7 հաշվով պարտվել է մակեդոնացի Բեսիր Ալիլիին:
Հայկ Աբրահամյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:8 հաշվով պարտվել է ադրբեջանցի մրցակցի:
The post Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ appeared first on ԳԱԼԱ.
