Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Մեզ Վրաստանը պետք չէ, մենք չունենք այդքան միջոցներ, իսկ եթե որոշ ուժեր որոշեն փակել Վերին Լարսը, խնդիրներ կառաջանան. Ս. Տարասով. tert.am

0

Վրաստանում ստեղծված իրավիճակը շարդ բարդ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Նա նշեց, որ իրադարձությունները հասունանում էին դեռ այն ժամանակ, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բարձրացրել էր Ադրբեջան-Վրաստան սահմանում գտնվող եկեղեցու հարցը, ինչից էլ ակնհայտ դարձավ, թե «կրոնական հարցերը որքան սուր են ընկալվում»:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իրադարձությունները պայթեցին ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստում, որը տեղի ունեցավ Թբիլիսիում և որտեղ ռուսաստանցի պատվիրակ Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո դահլիճը լքեցին պատվիրակությունները:

«Շատ զարմանալի է, թե ինչու որոշեցին այս նիստը անցկացնել Թբիլիսում հենց այն ժամանակ, երբ նախագահում էր Ռուսաստանի պատվիրակությունը: Եղավ այն, ինչ եղավ, մեր պատգամավորը լրիվ պատահաբար հայտնվեց այս իրադարձությունների կենտրոնում: Սկսվեցին հակառուսական ելույթներ և այլն»,- ասաց Տարասովը:

Քաղաքագետը նշեց, որ Վրաստանից հակասական հայտարարություններ են հնչում. նախկին նախագահ Սաակաշվիլին ասում է, թե բողոքի ցույցի մասնակիցները դեմ են Իվանիշվիլիի ռուսամետ քաղաքականությանը, գործող նախագահն էլ ասում է, թե դա այդպես չէ: «Այնինչ, ես կարծում եմ, որ իրականում սրանք ռադիկալ ուժեր են, որոնք պատրաստում են հեղաշրջում: Ով է անում՝ չգիտեմ, դժվար է ասել»,- ասաց Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ Ռուսաստանից իրենք խղճում են Վրաստանը:

Քաղաքագետի խոսքով՝ իրենք փորձում էին Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն վարել, «դեպի Վրաստան էին ուղել ռուս զբոսաշրջիկների հոսք»:

«Թուրքիայում շքեղ պայմաններ են, բայց մեր զբոսաշրջիկները հիմա այնտեղ քիչ են, իսկ Վրաստանը ստանում է հսկայական եկամուտներ: Մենք փորձում էինք կարգավորել իրավիճակը, ռուսական շուկայում հայտնվել էր «Բորժոմի», որը ես խմում եմ: Մարդկանց մեր չկար հակառուսականություն ու սա շատերին դուր չէր գալիս, նրանք որոշեցին փչացնել հարաբերությունները: Ռուսաստանը չէր պլանավորում ոչ մի օպերացիա Վրաստանի դեմ, բայց մենք կոչ ենք անում զբոսաշրջիկներին չգնալ Վրաստան»,- մանրամասնեց Տարասովը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն բացահայտ խառնված է այս իրադարձության մեջ. «Ռուսները սկսել էին տներ ձեռք բերել Սև ծովի ափին, անշարժ գույք էին գնում Բաթումիում, որովհետև այնտեղ էժան է, 100 դոլարով կարող ես 1 շաբաթ ապրել, այնինչ Ռուսաստանում ռեստորան չես գնա: Այնտեղ լավ եղանակ է, արևոտ է, ռուսները սիրում են արև ու դրա համար գնում էին բնակարաններ: Բայց ԱՄՆ-ից եկան ասեցին, թե այդ ինչո՞ւ»:

Տարասովը կանխատեսեց, որ Վրաստանը քաղաքացիական պատերազմի փուլեր է անցել և չի բացառվում, որ այն նորից կրկնվի, «Վրաստանն ինքն իրեն կվերացնի», բայց շեշտեց, որ ՌԴ-Վրաստան պատերազմ չի լինի:

tert.am

The post Մեզ Վրաստանը պետք չէ, մենք չունենք այդքան միջոցներ, իսկ եթե որոշ ուժեր որոշեն փակել Վերին Լարսը, խնդիրներ կառաջանան. Ս. Տարասով. tert.am appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net