«ԻնՍպորտ» մարզաառողջարանային կենտրոնում տեղի ունեցավ Breakletics – HIIT the Beat բաց դասընթացը (տեսանյութ)
Առաջին անգամ Հայաստանում «ԻնՍպորտ» մարզաառողջարանային կենտրոնում տեղի ունեցավ բրեյքլետիկս – HIIT the Beat բաց դասընթացը, որը վարեց Գերմանիայի առաջնությունների բազմակի չեմպիոն, բրեյքլետիկսի հիմնադիր, Բեռլինից ժամանած աշխարհահռչակ Պետեր Սովինսկին, ով Tert.am-ի հետ զրույցում կարևորեց նմանօրինակ միջոցառումների ժամանակ տիրող մթնոլորտը:
«Այս էներգիան, որը ես ստանում եմ, ինձ համար լավագույն բանն է աշխարհում»,- ասացՍովինսկին:
Բրեյքլետիկսը բարձր ինտենսիվության, կարդիոուժային մարզաձև է, որը զարգացնում է ուժային և իմունային դիմադրողականությունը, կորդինացիան, կենտրոնանալու ունակությունը, այն մարզում է մարմինն ու միտքը ինչպես մեկ ամբողջություն: Հայաստանում Բրեյքլետիկսը սկսել է զարգանալ 3 տարի առաջ: Սպորտի այս տեսակը «ԻնՍպորտ» մարզաառողջարանային կենտրոնում դասավանդվել է hիմնադրման հենց առաջին օրվանից: Բրեյքլետիկսը պարզապես մարզում չէ, այն թույլ է տալիս զարգացնել ստեղծարար մտածողությունը: Տարածաշրջանում բրեյքլետիկսը տարածված է միայն Հայաստանում:
Ըստ Հայաստանում բրեյքլետիկսի մաստեր-տրեյներ Աղվան Թևոսյանի՝ բրեյքլետիկսը նպաստում է ուղեղի երկու կիսագնդերի հավասարաչափ զարգացմանը:
«Բրեյքլետիկսը զարգացնում է կորդինացիան, կենտրոնանալու ունակությունը, շարժունակությունը, հավասարակշռությունը, տալիս է մարմնին ճկունություն, ռիթմի զգացողություն, արագություն»,- ասել է Աղվան Թևոսյանը:
Բրեյքլետիկսը ֆիթնեսի, բրեյք դանսի և որքաութի համադրություն է: Բարձր ինտենսիվության ծրագրի շնորհիվ հեշտությամբ այրվում են մեծ քանակությամբ ավելորդ կիլոկալորիաներ, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում նվազեցնել քաշը և ձեռք բերել ատլետիկ ու սլացիկ կազմվածք: Այն ակտիվ ապրելակերպ սիրող մարդկանց համար է: «ԻնՍպորտ» մարզաառողջարանային կենտրոնը հայ մարզասերներին հնարավորություն տվեց հանդիպել սպորտի այս տարատեսակի հիմնադրի հետ, միասին մարզվել՝ զինվելով էներգիայի մեծ պաշարով: Մարզաառողջարանային կենտրոնում նմանօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:
Մանրամասները՝ տեսանյութում:
