Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար կարևոր էր ամերիկացիների, այլ ոչ թե միմյանց հետ հանդիպումը․ Էմիլ Սանամյան

0

Ղարաբաղյան հիմնախնդրի մասով ես լուրջ տարբերություններ Փաշինյանի և Սարգսյանի քաղաքականությունների միջև չկա, Էմիլ Սանամյան

Tert.am-ը ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Էմիլ Սանամյանի հետ զրուցել է հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներից: Ըստ նրա՝ կարևոր տարրն այստեղ հանդիպման վայրն է․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար հանդիպումը դարձավ առաջին առիթը՝ այցելելու Վաշինգտոն՝ Թրամփի ընտրվելուց հետո, նաև՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարարների համար կարևոր էր ամերիկացիների, այլ ոչ թե միմյանց հետ հանդիպումը:

-Պարո՛ն Սանամյան, հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնման համար: Ի՞նչ տպավորություն ստացաք հանդիպման արդյունքներից՝ տարբերվու՞մ էր այն նախորդներից:

-Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ հանդիպմանը հաստատվեց կողմերի ցանկությունը՝ բանակցությունները շարունակել թեկուզ և առանց որոշակի դրական սպասումների: Այստեղ ամենակարևոր տարրը հանդիպման վայրն է:                               

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները տասը տարվա մեջ առաջին անգամ անցկացրեցին բանակցություններ Վաշինգտոնում: Վերջին անգամ այստեղ հանդիպում կազմակերպվել էր 2009 թվականի մայիսին, երբ պետքարտուղարը Հիլարի Քլինթոնն էր, և տպավորություն էր ստեղծվել, որ ԱՄՆ-ը կորցրել էր իր հետաքրքրությունը ղարաբաղյան բանակցությունների և ընդհանրապես տարածաշրջանի նկատմամբ: Բայց ինչպես երևում է՝ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնն ունի որոշակի հետաքրքրություն` չնայած, որ այն կապված է առաջին հերթին ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտության հետ:

Կարևոր է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար հանդիպումը դարձավ առաջին առիթը՝ այցելելու Վաշինգտոն Թրամփի ընտրվելուց հետո, նաև՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար կարևոր էր ամերիկացիների, այլ ոչ թե միմյանց հետ հանդիպումը:

-Այս հանդիպմանը նախորդել էր սահմանում լարվածությունը, որին զուգահեռ էլ ակտիվացել էր ադրբեջանական ռազմական հռետորիկան: Հայաստանը նշել էր, որ ստեղծված իրավիճակը պայմանավորելու է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայությունները: Ձեր կարծիքով՝ ո՞ր հարցերն են եղել այս հանդիպման գերակայությունները. որո՞նք են կողմերի այս պահի պահանջները, դրանցից որո՞նք են բավարարվում:

-Հաշվի առնելով սահմանից լուրերը՝ամսվա սկզբին լարվածության մեծացումից հետո ադրբեջանական իշխանությունները նորից թուլացնում են լարվածությունը: Դա կարելի է կապել նրա հետ, որ ադրբեջանցիները ցանկանում են շարունակել բանակցությունները, բայց ես դա առավել շատ կկապեի նրա հետ, որ երկու կողմերի ղեկավարների ուշադրությունը նորից ներքին խնդիրների վրա է` Հայաստանի դեպքում դատական համակարգում, իսկ Ադրբեջանի դեպքում՝ ուժային կառույցներում փոփոխություններն են:

-Նախորդ հանդիպումներից հետո տարածվող հաղորդագրություններում խոսվում էր խաղաղության օրակարգի առաջմղման, հումանիտար նախաձեռնությունների մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի այս անգամվա տարածած հաղորդագրության մեջ այս հարցերը, կարծես, անտեսվել էին: Կարո՞ղ ենք ասել, որ դրանք արդեն դուրս են մղվել օրակարգից, որո՞նք են դրա պատճառները:

-Որքան ինձ հայտնի է՝ «հումանիտար» հարցերը չեն հանվել, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դրանց մասին չկան կամ եթե անգամ դրանք եղել են, Ադրբեջանն է դրանցից հեռացել, և դրանց մասին քննարկումները հիմա շարունակվում են:

Ադրբեջանական ներքին դիսկուրսում կա որոշակի շարժ դեպի հռետորիկայի մեղմացում, բայց դա վերահսկվող գործընթաց է, և ցանկացած պահի կարող է վերսկսվել հակահայկական հիստերիա:

Ըստ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ նրանց ցանկանում են, որ լրագրողների փոխայցելությունները չվնասեն բանակցային գործընթացին, այլ խոսքերով ասած՝ նրանք ցանկանում են՝ գործընթացն ամբողջությամբ վերահսկել: Բայց եթե դա կարելի է անել Ադրբեջանի որոշ պետական լրատվամիջոցների դեպքում, չեմ կարծում, որ հնարավոր կլինի անել հայկական ԶԼՄ-ների դեպքում: Ամեն դեպքում, դա գործընթացը կդարձնի ձևական՝ 1980թ․ վերջի «խաղաղարարության» նման:

-Ի՞նչ տպավորություն եք ստանում հայկական կողմի ունեցած քաղաքականությունից․ ի սկզբանե հայտարարված՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու պահանջն էլ կարծես օրակարգից դուրս է մղվում:

-Ղարաբաղյան հիմնախնդրի մասով ես հիմա չեմ տեսնում ինչ-որ լուրջ տարբերություն Փաշինյանի և Սարգսյանի քաղաքականությունների միջև: Այո՛, Փաշինյանը հրաժարվել է Մադրիդյան սկզբունքներից, բայց ինչպես հայտարարել են համանախագահող երկրները, այդ սկզբունքները շարունակում եմ մնալ բանակցությունների հիմք: Պարզապես դեռ դրանց չեն հասել և հիմա շեշտը դրվում է անվտանգության, զինադադարի ռեժիմի պահպանման վրա, ինչպես որ դա արվել է վերջին 5-6 տարիների ընթացքում, հատկապես 2016 թվականի ապրիլից հետո:

-Այս անգամվա հանդիպումը Վաշինգտոնում էր՝ ամերիկյան կողմի կազմակերպմամբ: Արտգործնախարարների հետ հանդիպեց նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Չնայած որ ակնկալվում էր, բայց տեղի չունեցավ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միջև: Ի՞նչ տպավորություն եք ստանում ԱՄՆ-ի քայլերից ու ներգրավվածությունից ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

-Մնացականյանի հանդիպումը պետքարտուղար Պոմպեոյի հետ ի սկզբանե չէր սպասվում (ի դեպ, պետք է նկատել, որ Վրաստանի վարչապետն իր՝ Վաշինգտոն վերջին այցի ժամանակ Մայք Պոմպեոյի հետ է հանդիպել, այլ ոչ թե ԱՄՆ փոխնախագահի կամ նախագահի հետ, այսինքն՝ Վրաստանի հետ հարաբերությունների մակարդակը ևս իջել է վերջին շրջանում): Սպասվում էր Մնացականյանի հանդիպումը պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանի հետ, բայց եղավ հանդիպում պարզապես տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ՝ երևի թե Սալիվանի՝ Իրանի հետ կապված հարցերով զբաղված լինելու պատճառով:

Հեյլի հետ հանդիպման արդյունքներից ես առաջին հերթին կնշեի ամերիկացիների անհանգստության արտահայտումը հայաստանյան դատական իշխանության օրինականության և անկախության վերաբերյալ: Փաշինյանի իշխանությունների կողմից դատական իշխանության վրա ճնշումները, հատկապես վերջին շրջանում՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո, ամերիկացիների կողմից ընկալվում է որպես հակասություն միջազգային պարտավորությունների հետ:

Դա կարող է նաև իր ազդեցությունն ունենալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման վրա՝ Հայաստանում դեմոկրատիայի զարգացման համար տրվող աջակցություն տալու որոշում ընդունելու ժամանակ, որը օրերս ընդունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net