Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Լավ չէ, որ արտաքին պարտքը ՀՆԱ-ի 60 տոկոսը լինի, բայց այլընտրանք չկա․ տնտեսագետ՝ 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնելու մտադրության մասին

0

Տնտեսական վերլուծաբան Հայկ Բալանյանը պարտք վերցնելու մեջ ողբերգություն չի տեսնում։ Նա Tert.am-ի զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի՝ 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնելու մտադրությանը, նշեց, որ կարևոր է, թե ինչ նպատակի համար է պարտքը վերցվում։ Բալանյանը կարծում է, որ եթե վերցված պարտքն արդյունավետ օգտագործվի, ՀՆԱ-ն ավելացվի, ապա դա տնտեսությանը միայն նպաստ կբերի։

«Եթե պետք է պարտք վերցնենք պարզապես ուտելու համար, այդ դեպքում, իհարկե, ողբերգական է։ Ողբերգական կլինի, եթե այդ պարտք վերցնելուց հետո համակարգային բարեփոխումներ արագ տեմպով չիրականացնեն»,- ասաց նա։

Բալանյանը հիշում է, որ նախկին իշխանությունները միշտ քննադատվել են ՀՀ արտաքին պարտքը մեծացնելու համար։ Նրա գնահատմամբ՝ նախկին իշխանություններին քննադատելն արդարացված է եղել, քանի որ պարզվել է, որ երկրի արտաքին պարտքը մեծացվել է ԱԱԾ ու ներքին զորքեր պահելու, քաղաքական կաշառք տալու համար։ Միաժամանակ նա հույս հայտնեց, որ այս իշխանությունն այլ  ճանապարհով կգնա՝ արտաքին պարտք օգտագործելով արմատական բարեփոխումների համար։

Ինչ վերաբերում է հարցին, որ ՀՀ արտաքին պարտքը կարող է հասնել ՀՆԱ-ի 60 տոկոսին, սակայն իշխանությունները սրա մեջ էլ ողբերգական բան չեն տեսնում, Հայկ Բալանյանը նշեց․ «Ֆինանսների նախարար չեմ, բայց, դատելով մեր տնտեսական իրավիճակից, մենք այլընտրանք չունենք։ Դա լավ բան չէ, բայց մյուս կողմից էլ այլընտրանք չկա: Դրա համար եմ ասում, որ հուսով եմ՝ վերցնում են ոչ թե աշխատավարձ տալու, այլ ռեֆորմներ անելու համար։ Յուրաքանչուր արմատական բարեփոխում պահանջում է մեծ փողեր ու արտաքին աջակցություն, բայց, հաշվի առնելով մեր տնտեսական վիճակն ու սոցիալական խնդիրները, կարծում եմ՝ պարտքը պետք է վերցնել: Ցավոք, այլընտրանք չկա»։

Դիտարկմանը, որ իշխանությունները խոսում են տնտեսական հեղափոխությունից, սակայն արմատական որևէ փոփոխություն չկա, զուտ կոսմետիկ բարեփոխումներ են, Հայկ Բալանյանն արձագանքեց, թե համակարծիք է, որ տնտեսական արմատական բարեփոխումները չեն կայացել։ Տնտեսագետը նկատեց, որ մինչ օրս չկա նաև հակակոռուպցիոն մարմին, համապատասխան օրենսդրություն և այլն։

«Մյուս կողմից որոշակի քայլեր արվել են, բայց այդ քայլերը կապված են զուտ բարձագույն իշխանության լավ բարքի հետ: Համակարգային փոփոխություններ՝ տնտեսության կառուցվածքի, դրամավարկային, հարկային քաղաքականության մեջ, դեռևս չեն իրականացվել։ Տեսնում ենք, որ որոշակի քայլեր արվում են, բայց շատ մեծ ուշացումով, անձամբ իմ համար՝ ոչ գոհացուցիչ ուղղությամբ ու տեմպով։ Այս իմաստով քննադատությունը տեղին է ու պետք է քննադատել իշխանություններին, որպեսզի շատ ավելի բարձր տեմպ վերցնեն ու խորը միջոցառումների դիմեն։ Կարծում եմ՝ այս քննադատությունը պետք է կառավարությունը լսի, քանի որ սոցիալ-տնտեսական կառուցվածքի, հակամենաշնորհային պայքարի  հետ կապված քայլեր չեն արվել, որոնք պետք է արվեին»,-եզրափակեց Հայկ Բալանյանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net