Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Մշակութային Երևանը` ՌԴ մշակութային մայրաքաղաքում. ավարտվեց քաղաքապետի այցը Սանկտ Պետերբուրգ

0

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի պատվիրակությունը պաշտոնական այցի երկրորդ օրը այցելել է Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների 186 եղբայրական գերեզմանները: Քաղաքապետ Հայկ Մարությանը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան պատվիրակության անդամների հետ միասին այցելել են նաև Պիսկարյովյան հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Երևանի քաղաքապետը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այնուհետ երևանյան պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել մեծ երգահան Կոմիտասի հիշատակին: Վարդապետի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի (Վասիլեաստրո’վսկի) վարչական շրջանում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին:

Երևանի օրերը նշելու ընթացքում Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի: 18-րդ դարի երկրորդ կեսին Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և համայնքի նվիրատվություններով կառուցված տաճարն այսօր Սանկտ Պետերբուրգի հայերի մշակութային ու հոգևոր կենտրոնն է:

Մշակութային միջոցառումների շրջանակում Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կայացել է Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է»

ինքնակենսագրական մենաներկայացումը: Հանդիսատեսը ներկայացման շնորհիվ ծանոթացել է արցախյան պատերազմի տարիներին հեղինակի մանկության պատմությանը:

Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը Սանկտ Պետերբուրգում ամփոփվել է Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ: Արարողությանը մասնակցել են Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը, կառավարության անդամներ, գիտության, արվեստի և մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Պաշտոնական ընդունելության ժամանակ պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը հանդիսավոր կերպով քաղաքապետ Հայկ Մարությանին է հանձնել Երևանի 2800-ամյակի դրոշը, որը 195 օր եղել է տիեզերքում` միջազգային տիեզերական «Միր» կայանում:

The post Մշակութային Երևանը` ՌԴ մշակութային մայրաքաղաքում. ավարտվեց քաղաքապետի այցը Սանկտ Պետերբուրգ appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net