Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Եթե Իրանում ներքաղաքական իրավիճակն ապակայունանա, Բաքուն կարող է միաժամանակյա պատերազմական գործողություններ նախաձեռնել ինչպես Արցախում, այնպես էլ Նախիջևանի կողմից. Արման Մելիքյան

0

Խնդիրն այն է, որ վրաց-ռուսական և իրանա-ամերիկյան հարաբերությունների միաժամանակյա կտրուկ սրացումը կարող է առաջիկայում մատակարարումների հարցում Հայաստանի համար լուրջ դժվարություններ առաջ բերել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն՝ անդրադառնալով իր կողմից արված՝ «չի խանգարի պարենի ու վառելիքի գոնե եռամսյա երաշխավորված պաշար ամբարել» հայտարարությանը:

«Ես գիտեմ, որ ռազմավարական պաշարների ապահովման հարցը կարգավորվում է «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքով և տեսականորեն անհրաժեշտ պաշարները Հայաստանում պետք է, որ լինեն, բայց հաշվի առնելով մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններ, անհրաժեշտ համարեցի ուշադրություն հրավիրել այս հարցի վրա: Կարծում եմ, որ գործող իշխանությունները պետք է նախ ստուգեն, թե արդյո՞ք այդ ռազմավարական պաշարներն իրոք առկա են պահեստներում և եթե առկա չեն, ապա շտապ քայլեր ձեռնարկեն դրանք ձեռք բերելու և ամբարելու համար»,- ասաց Մելիքյանը:

Հարցին՝ հնչեցված մտահոգությունը որքանո՞վ կապ ունի հարևան Վրաստանում և Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, բանախոսը նշեց, որ վրաց-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառով կարող են որոշակի սահմանափակումներ մտցվել Վերին Լարս սահմանային անցակետի գործունեության մեջ, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա դեպի Հայաստան և Հայաստանից Ռուսաստան իրականացվող բեռնափոխադրումների ծավալների վրա:

«Միևնույն ժամանակ, եթե իրանա-ամերիկյան հարաբերություններում առկա խորացող ճգնաժամը հանգեցնի Իրանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանն, ապա կարող են վտանգվել նաև իրանական ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումները և այդ դեպքում մենք առնվազն ժամանակավորապես կհայտնվենք համարյա կատարյալ շրջափակման մեջ: Շրջափակումը համեմատաբար անկորուստ վերապրելու համար իմ կողմից մատնանշված նվազագույն պաշարները պետք է ապահոված լինենք»,- հայտարարեց նա և հավելեց.

«Այսօրինակ շրջափակման մեջ հայտնված Հայաստանի և Արցախի հանրապետությունները, չունենալով սեփական կենսապահովման համար անհրաժեշտ պաշարները, կարող են դիտարկվել որպես ադրբեջանական կողմի՝ համեմատաբար փոքրածավալ ռազմական կորուստների գնով պարտության դատապարտված թիրախներ»:

Մելիքյանը չբացառեց, որ այս իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանը: 

«Եթե հատկապես Իրանում ներքաղաքական իրավիճակն էապես ապակայունանա և քաղաքացիական բախումներ ծավալվեն կամ զինված դիմակայություն սկսվի գործող իշխանության և վերջինիս հակառակորդների միջև, ապա Բաքուն կարող է միաժամանակյա պատերազմական գործողություններ նախաձեռնել մեր դեմ ինչպես Արցախում, այնպես էլ Նախիջևանի կողմից»,- եզրափակեց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net