Վ. Հակոբյանը կդառնար 70 տարեկան. Արցախի ԱԺ նախագահը բարձր է գնահատել նրա դերը
«Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Համլետ Գրիգորյանի նախագահությամբ, հունիսի 22-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի քարտուղար Վլադիկ Հակոբյանի ծննդյան 70-րդ տարելիցին:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Վլադիկ Հակոբյանի գործընկերները, որդին՝ Տարոն Հակոբյանը՝ ընտանիքի անդամներով և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Մասնակիցները իրենց խոսքում ներկայացրել են Վլադիկ Հակոբյան պետական գործչի, գիտնականի և նվիրյալ քաղաքացու կերպարը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել նրա դերը խորհրդարանի ձևավորման ժամանակահատվածում և նշել, որ քարտուղարության դպրոցի հիմնադիրը ԼՂՀ Գերագույն խորհրդում Վլադիկ Հակոբյանն է՝ իր արհեստավարժ աշխատանքով և թողած ժառանգությամբ:
Վլադիկ Հակոբյանը կյանքից հեռացել է 1999թ. ապրիլի 27-ին՝ ողբերգական ավտովթարի հետևանքով:
The post Վ. Հակոբյանը կդառնար 70 տարեկան. Արցախի ԱԺ նախագահը բարձր է գնահատել նրա դերը appeared first on ԳԱԼԱ.
