Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կներկայացնի Հայաստանի ինժեներական ներուժը

0

ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում հունիսի 24-28-ը կանցկացվի «Հայաստան — Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հունիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին միջոցառման մանրամասները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, կարևորելով նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու հայկական տեխնոլոգիական ներուժն ու արտադրանքը:

«Այս միջոցառումը, կարելի է ասել, ամբողջությամբ հայկական է, քանի որ խոսնակների մեծամասնությունը, որոնք ելույթ են ունենալու, ցույց են տալու իրենց լուծումները: Միևնույն ժամանակ, կազմակերպություններ են եկել Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից: Դրանք այնպիսի ընկերություններ են, ինչպիսիք են «Nvidia»-ն, «Nokia»-ն։ Իրենք տեսնելու են այդ մեծ հնարավորությունները, որոնք կան Հայաստանում, հնարավորություն են ունենալու միասին շփվելու, գտնելու համագործակցության տարբեր հնարավորություններ, որոնց արդյունքում մեծ հույսեր ունենք, որ ոլորտը նոր շունչ ու հնարավորություններ կունենա աճելու, նոր նախագծեր ներգրավելու Հայաստան, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն,-ընդգծեց նախարարի տեղակալը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ համոզմունք հայտնեց, որ «Հայաստան- Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կդառնա եզակի միջազգային հարթակ, որը կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցներին, ինժեներներին, գիտնականներին, առաջատար փորձագետներին, ուսանողներին, կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչներին։ Նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը որպես աշխարհին բարդ և ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր:

«Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանը նշեց, որ միջոցառումները ընտրվել են թիրախային երեք մոտեցմամբ. ցույց տալ ինժեներական առաջատար այն կիրառական լուծումները, որոնք մշակվում են Հայաստանում, աշխարհին լսելի դարձնել, որ հենց Հայաստանն է դառնում կենտրոն՝ ինժեներական հարցերին լուծում գտնելու համար և երիտասարդությանը ցույց տալ, թե ինչ զարգացում ունի ինժեներությունը Հայաստանում:
PMI Հայաստան գիտահետազոտական կենտրոնի գործընկերության և պլանավորման ղեկավար Մարիամ Դավթյանն էլ անդրադարձավ հայ գիտական մտքի զարգացման պատմությանը։ Նա նշեց, որ դեռ խորհրդային տարիներից մնացած ժառանգությունը բավականին ծանրակշիռ հիմք ունի, որի հիման վրա ստեղծվում են տեխնոլոգիաներ, որոնք առաջատար են աշխարհում։

«Հայաստան — Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։

Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: Հունիսի 24- 26-ը կայանալիք մասնագիտական քննարկումները, որոնց մասնակիցների թվում մեծամասնություն են կազմում Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված կլինեն ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն: Զուգահեռ՝ հունիսի 26-ին կկայանա նաև աշխատաժողով՝ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստան — Ինժեներական շաբաթ»-ի փակումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ և ինժեներական լուծումների ցուցահանդես։
Շաբաթը կամփոփվի բացօթյա ռոք համերգով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

The post «Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կներկայացնի Հայաստանի ինժեներական ներուժը appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net