Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը կվառվի Տիգրանակերտում. ԱՀ նախագահի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն

0

ԱՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ հունիսի 22-ին, ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   խորհրդակցությանը քննարկվել է խաղերի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների իրականացման   հարցերի լայն շրջանակ:

Բ. Սահակյանը  կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունն Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել  հնարավորը Համահայկական խաղերն Արցախում ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը  մասնակից  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն  ասել   է,  որ  Համահայկական խաղերի   առաջին   ջահը  վառվել  է  Մուսա լեռան ստորոտում՝ Սուրբ  Աստվածածին հայկական եկեղեցում, երկրորդ  ջահը՝   Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից, իսկ   երրոդը  կվառվի  այսօր  երեկոյան Արցախի   Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում:  Ըստ  կարգի  Համահայկական  խաղերի     ջահը   վառվում  է  երեք  վայրում՝  Սփյուռքում,  Հայաստանում   և  Արցախում: Երեք  պատմական  վայրերից   բերված  ջահերը  խաղերի  բացման  ժամանակ  Ստեփանակերտի    հանրապետական  մարզադաշտում    կմիացվեն    գլխավոր    ջահին:

Նա իր  ելույթում  մասնավորապես  ասել է. «Համահայկական   խաղերի  մասնակիցների  թիվն  այս  պահին  5127  է: Վերջնական   արդյունքները  կունենանք  հուլիսի  1-ին, որից  հետո  կամփոփվեն  արդյունքները  և  հանդես  կգանք մամուլի  ասուլիսում: Ներկայումս  ամենամեծ  թվով  պատվիրակությունները  ԱՄՆ-ից  են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իրանի  Իսլամական  Հանրապետությունից և Թուրքիայից:  Համահայկական  խաղերին  մասնակից  երկրների  աշխարհագրությունը  բավականին  լայն  է,  և  կարծում  եմ, որ  7-րդ  խաղերն  իր  թվակազմով  չի զիջելու   նախորդ  խաղերին»:

Նա   տեղեկացրել  է  նաև   մինչ  այժմ  կատարված     և   կատարվելիք  աշխատանքները  և   համապատասխան    գերատեսչությունների  ղեկավարներին    տվել   մի շարք  հանձնարարականներ՝   Համահայկական 7-րդ ամառային խաղերին   բարձր  և  պատշաճ  ձևով    ներկայանալու  համար:

Ըստ   Ի. Զաքարյանի՝   պետք  է  անպայման  լուծել  «Wi-Fi » կապի   խնդիրը,  որպեսզի  հյուրերը  կարողանան  ազատ  և արագ  օգտվելու  հնարավորություն  ունենան:  Օգոստոսի  1-8-ը  պետք  է  Ստեփանակերտում   գործեն  արագ  սննդի  կետեր,  որոնք  բաց  կլինեն մինչև  ուշ  գիշեր. վաճառվող  ապրանքների  գները  կլինեն    մատչելի: Ճանապարհների  տարբեր  հատվածներում համահայկական  7-րդ  խաղերի   վերաբերյալ    պետք  է  տեղադրվեն   պաստառներ: Նա  կարևորել է  նաև  Ստեփանակերտի  տարբեր  հատվածներում մեծ  էկրանների տեղադրումը, որպեսզի   յուրաքանչյուր  ոք  կկարողանա  հետևել   խաղերի    ընթացքին:   Խաղերը   կհեռարձակվեն  ուղիղ  եթերով:

ԱՀ   պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի  խոսքով էլ անվտագության ապահովման  տեսանկյունից   անհրաժեշտ  է, որԱրցախ   այցելող ավելի քան 5000  քաղաքացիների  անհատական տվյալները հաշվառվեն: Այդ  գործընթացը  պետք  է  այնպես  կազմակերպել, որ   ավելորդ  դժվարություններ   և  դժգոհություններ   չառաջանան:

Իսկ  Համահայկական խաղերի գլխավոր  ռեժիսոր   Ռուբեն  Հովհաննիսյանն  էլ  ասել է, որ     խաղերի   կազմակերպման     և անցկացման   համար  հաշվի  են  առնված     ցանկացած  մանրուք, որոնք  ճիշտ  և  ժամանակին   կատարելու  դեպքում  որևէ   խոչընդոտ   չի  առաջանալու:

Նրա   խոսքով՝   գեղարվեստական  մասով  նախապատրաստական    աշխատանքներն  ամբողջությամբ  ավարտված  են: Ըստ  նախապես  կազմված  ժամանակացույցի՝  առաջին  գործնական  աշխատանքներն  Արցախում  սկսվելու  են  հուլիսի  3-ից:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար  անձինք, Համահայկական խաղերի կազմակերպման Արցախի գրասենյակի  ներկայացուցիչներ  և  այլք:

artsakhpress.am

The post Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը կվառվի Տիգրանակերտում. ԱՀ նախագահի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net