Մուֆասան և Սիմբան` իրական կյանքում. լուսանկարչուհին սաֆարիում «Առյուծ արքան» մուլտֆիլմից հայտնի կադրեր է ֆիքսել (ֆոտոշարք)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ կադրեր, որոնք արվել են Քենիայի սաֆարիներից մեկում և ցույց են տալիս հայր առյուծի և նրա ձագի սիրառատ հարաբերությունները:
Լուսանկարները փաստում են, որ որքան էլ առյուծներն ահեղ գիշատիչներ լինեն, իրենց ձագերի հետ շատ քնքուշ են:
Աղբյուրը նկատում է, որ 53-ամյա ֆրանսիացի լուսանկարչուհի Սաբին Բերնեի արած լուսանկարներն առաջին իսկ հայացքից հիշեցնում են դիսնեյյան հանրահայտ «Առյուծ արքան» մուլտֆիլմի կադրերը, որոնցում ներկայացված են առյուծ արքայի՝ Մուֆասայի և նրա ձագուկի՝ Սիմբայի ջերմ հարաբերությունները:
Լուսանկարչուհին պատմել է, որ ուշագրավ կադրերը ֆիքսել է վաղ առավոտյան:
