Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

«168 ժամ». «Փայլուն» աշխատած կառավարությունը ձախողել է բյուջեի կատարումը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի խոսում թերացումների մասին

0

««Կառավարության աշխատանքն այլ կերպ, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել»,- ելույթ ու­նենալով Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատար­ման հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ի՞նչ ունենք մենք այս տարվա արդյունքներով մակրոտնտեսական առումով, այս տարվա արդյունքնե­րով գրանցվել է 5,2 տոկոս տնտեսա­կան աճ այն դեպքում, երբ կառավա­րությունը՝ ընդունելով բյուջեի նա­խագիծը, կանխատեսել էր 4,5 տոկոս աճ:

Ի՞նչ խնդիր կա բյուջեի առումով, պետական բյուջեն չունի չկատար­ված որևէ պարտավորություն: Մակ­րոտնտեսական կայունությունը պահպանվել է լիարժեքորեն: Եթե այս առումով մոտենանք, կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշ­խատանքը կատարել է փայլուն, քա­նի որ այս ողջ քաղաքական ցնցում­ների համատեքստում լիարժեք ապահովվել է բնականոն կյանքը երկրում»,- ասում է վարչապետը:

Թե որն է եղել կառավարության աշխատանքը փայլուն գնահատելու Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան, հավանաբար գիտի միայն ինքը: Բայց այն, ինչ տեղի է ունեցել անցած տարի ինչպես պետական բյուջեի կատարման, այնպես էլ տնտեսության զարգացումների առումով, որևէ հիմք չեն տալիս այդպիսի գնահատական հնչեցնել կառավարության գործունեության վերաբերյալ:

«Փայլուն» աշխատած կառավա­րությունը պարզապես ձախողել է անցած տարվա պետական բյուջեի կատարումը: Եվ այն, որ բյուջեն չու­նի չկատարված պարտավորություններ, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ լավ է:

Թերակատարվել են բյուջեի ինչ­պես եկամուտները, այնպես էլ՝ ծախ­սերը: Եթե եկամուտների թերակա­տարումն ինչ-որ իմաստով գուցե կա­րելի է հասկանալ, չհաշված, որ կա­ռավարությունը հայտարարել էր մուտքերն էապես գերակատարելու մասին, ապա դժվար է արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել ծախսերի դեպքում:

Անցած տարի կառավարությունը չի կատարել պետական բյուջեով նախատեսված 80 մլրդ դրամի ծախս: Դա համարժեք է շուրջ 165 մլն դոլարի:

Այսինքն՝ այդքան գումար պիտի մտներ տնտեսություն, բայց չի մտել: Պատճառը կառավարությունն է, որ չի կարողացել ժամանակին իրակա­նացնել նախատեսված ծրագրերը:

Եթե դա ֆինանսական միջոցներ չլինելու հետ կապված լիներ, դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ: Բայց կառավարությունը նման խնդիր չի ունեցել ու այդ պայմաննե­րում թերացել է կատարել բազմաթիվ ծախսեր, որոնք կարող էին նպաստել տնտեսական գործընթացների խթանմանը, հասարակության եկա­մուտների ավելացմանը, սոցիալա­կան խնդիրների լուծմանը:

165 մլն դոլարը փոքր գումար չէր Հայաստանի տնտեսության համար: Հատկապես որ, իշխանանափոխությունից հետո, «փայլուն» աշխատած կառավարության չպատճառաբան­ված գործողությունների հետևանքով ներդրումային կապիտալը հետ քաշ­վեց՝ տնտեսությանը թողնելով առանց ֆինանսական միջոցների: Սառեցվեցին նույնիսկ գոյություն ու­նեցող ծրագրերը:

Եթե սա կարելի է «փայլուն» աշ­խատանք համարել, ապա թող հա­մարեն: Բայց դրանից իրավիճակը չի փոխվում: Փաստն այն է, որ անցած տարի պետական բյուջեի ծախսերի մի մեծ հատված չի կատարվել: Ու ինչքան էլ տարօրինակ լինի, նույնը կատարվում է նաև այս տարի: 2019 թ. բյուջեի ծախսերը ևս էապես հետ են մնացել նախատեսված ժամանակա­ցույցից, և դա կառավարության ոչ թե լավ, այլ չկանոնակարգված աշխատանքի հետևանք է, ինչից տուժում է տնտեսությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net