Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով 4 մարդ է մահացել
Միանգամից 4 զինված հարձակում է տեղի ունեցել Մեքսիկայի Գվադալահարա քաղաքի դատախազության աշխատակիցների դեմ: Բախումների հետևանքով մահացել է տեղի ոստիկանության երկու աշխատակից, ինչպես նաև հարձակում գործած անձանցից երկուսը, ևս երկու մարդ վիրավորվել է: Երեք մարդ ձերբակալված է: Այս մասին հայտնում է Excelsior-ը:
Փոխհրաձգություններից մեկը տևել է գրեթե մեկ ժամ, կառավարությունը հարձակումը կանխելու համար ներգրավել է ոստիկանության 300 աշխատակցի: Պայքարին միացել է բանակը: Օգտագործվել են ուղղաթիռներ:
Վերջին տարիներին բռնության ալիքը Մեքսիկայում մեծացել է: 2018 թվականին երկրում արձանագրվել է ռեկորդային թվով սպանություններ. անվտանգության նախարարությունը հայտնել է ավելի քան 33,000 մարդու սպանության մասին: Այս ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը (շուրջ 31,000 սպանություն):
