Թրամփը հայտարարել է, որ պատերազմն Իրանի համար «աննախադեպ կործանարար» հետևանքներ կունենա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի դեպքում վերջինս կբախվի «աննախադեպ կործանման»: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների առաջնորդն ընդգծել է, որ նման բան ինքը չի ցանկանում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը` հրապարակելով դրվագներ Թրամփի հետ հարցազրույցից:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, սակայն եթե դա տեղի ունենա, ապա Իրանի համար «աննախադեպ կործանարար» հետևանքներ կունենա, սակայն Թրամփն իրադարձությունների նման ընթացք չի ցանկանում»,- հայտնում է աղբյուրը:
