Մինսկ-2019․ կայացավ Եվրոպական խաղերի բացման արարողությունը
Մինսկի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպական 2-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Մեկնարկում երեխաները և պատանիները մարզադաշտ բերեցին Բելառուսի դրոշը, իսկ հետո հնչեց երկրի հիմնը։ Այնուհետև շքերթով անցան Եվրոպական խաղերի մասնակից երկրների պատվիրակությունները, Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էր։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
7 մասից բաղկացած ներկայացման ժամանակ ներկայացվեցին Բելառուսի պատմությունը, սովորույթները, լեգենդները, առասպելները և նվաճումները՝ մինչև մեր օրեր։ Այնուհետև տեսաուղերձով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ մաղթելով հաջող մեկնարկ։ Ստադիոն բերվեց և բարձրացվեց Եվրոպական օլիմպիական կոմիտեների դրոշը։
Մարզիկների անունից հանդիսավոր կերպով երդվեց Վասիլսիա Մարզալյուկը, մրցավարների անունից՝ Արթուր Ֆանդոն, իսկ մարզիչների անունից՝ Օլգա Վլասովան։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանիս Կոչայնիչիչը՝ Բելառուսին շնորհակալություն հայտնելով Եվրոպական խաղերը հյուրընկալու համար:
Կրակը մարզադաշտ բերեցին օլիմպիական չեմպիոններ Դարյա Դոմրաչևան, Ալեքսեյ Գրիշինը, Մաքսիմ Միրնին, Յուլիա Նիստիրենկոն, Ռոման Պետրուշենկոն, Նադեժդա Սկարդինոն, որոնք վառեցին Եվրոպական խաղերի ջահը։
