Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հունիսի 21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես.
Երևան քաղաքում՝ 500 քմ, 400 քմ, 1 հա, 6000 քմ, 2000 քմ, 800 քմ, 2 հա բուսածածկույթ, 1000 քմ, 1000 քմ խոտածածկ տարածք, 200 քմ, 250 քմ, 7000 քմ,
Արարատի մարզի Ազատաշեն գյուղում` 3000 քմ, Արտաշատ քաղաքում՝ 400 քմ, Մասիս քաղաքում՝ 1,5 հա, 1000 քմ ցորենի արտ,
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 20 հա, Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ,
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ 2500 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, 1000 քմ, Շահումյան գյուղում՝ 1 հա,
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 3 հա:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
