Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Սարի-Ժորժինյո վերամիավորում «Յուվենտուս»-ում տեղի չի ունենա

0

Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չի պատրաստվում պնդել, որպեսզի Ժորժինյոն հետևի իր օրինակին և վերադառնա Իտալիա։ Ինչպես հայտնում է Armsport-ը` վկայակոչելով բրիտանական The Sun պարբերականին, Սարի-Ժորժինյո վերամիավորում Թուրինում չի կայանա։

Իտալացի մասնագետը, նախորդ տարի տեղափոխվելով «Չելսի», խնդրել էր նոր ակումբի ղեկավարներին գնել իտալացի ֆուտբոլիստին, ում հետ Սարին աշխատել էր «Նապոլի»-ում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Սարին կարծում է, որ դաշտի կենտրոնում անհրաժեշտ վերահսկողություն սահմանելու համար բավարար է Միրալեմ Պյանիչի ներկայությունը։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսի»-ն մեկ տարի գլխավորելուց հետո Մաուրիցիո Սարին վերադարձավ Իտալիա՝ ստանձնելով «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պարտականությունները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաուրիցիո Սարիի հետ հեռախոսազրույց է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ու հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»։






Загрузка...


Загрузка...

Загрузка...