Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

18մլն դոլարն անմիջական մուտք է եղել Քոչարյանի որդու բանկային հաշվին. ՀՀ դատախազության հայտարարությունը

0

«Ռ. Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղարդյալ Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը, հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած գործելաոճին՝ շարունակում է դատաքննության գործընթացից դուրս տարբեր ձևաչափերով նշված քրեական գործին առնչվող նյութերի փաստական հանգամանքների աղճատման, բուն քննության դատավարական ընթացակարգերն ու իրավակարգավորումները յուրովի մեկնաբանությունների ենթարկելու, այդ համատեքստում իրենց դատավարական հակառակորդների գործողությունների իրավաչափության վերաբերյալ հանրային խեղաթյուրված կարծիք ձևավորելու փորձերը:

Դրա  հերթական դրսևորումներն էին այսօր հրավիրված ասուլիսում նրանց կողմից, իրավական դաշտից դուրս գալով, իրաբավական մտքի տարատեսակ զիգզագնելով, երբեմբ ուղիղ տրվող հարցերին մանիպուլյատիվ, խուսափողական պատասխաններով, հուզական տոնայնությամբ արված հայտարարությունները՝ համեմված ՀՀ դատախազության հասցեին վիրավորական, մասնագիտական ու մարդկային էթիկայի տարրական նորմերից դուրս արտահայտություններով:

Հարկ չհամարելով կրկին անդրադառնալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումների դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելու  ՀՀ դատախազության միանգամայն լեգիտիմ և մի քանի անգամ հստակ պարզաբանված իրավունքների վերաբերյալ պաշտպանների նույնաբովանդակ, իրավական կիսաճշմարտությունների վրա կառուցվող մեկնաբանություններին՝ ընդգծում ենք հետևյալը:

  1. Փոխանակ իրապես զբաղվելու իրենց պաշտպանյալի լեգիտիմ շահերի բովանդակային պաշտպանությամբ և ՀՀ դատախազության ներկայացուցիչների օրինակով հանդես բելերու պատշաճ, ադեկվատ վարքագիծ՝ կիրառվող տեղեկատվական հոսքերի ուղղորդման մանիպուլյացիոն հնարքները նրանք փաստացի դարձրել են միջոց՝ բողոքների քննության ողջ ընթացքում տարատեսակ միջնորդություններով գործընթացը ձգձգելու, խոչընդոտելու վարքագծով Վերաքննիչ դատարանին արդեն հայտնի մոտեցումը ցուցաբերելու հիմքեր տալու և այդպիսով պաշտպանության կողմի ձախողման իրողությունը սքողելու, արդարացնելու համար:
  2. Այս ճանապարհին գռեհիկ, էթիկայի, մասնագիտական պատշաճության և բարեկրթության հետ որևէ աղերս չունեցող որակումներով ու գնահատականներով, դատական քննության ընթացքում մեղադրող կողմի ելույթների առանձին հատվածներ խեղաթյուրելով, համատեքստից կտրելով փորձ է արվում թիրախավորել ՀՀ դատախազությանը և անձամբ ՀՀ գլխավոր դատախազին՝ թերևս նպատակ ունենալով վերջիններիս դուրս բերել այս ողջ ընթացքում բացառապես իրավական դաշտում մնալու ողջախոհ վարքագծից և ներքաշել արտադատական էժան ներկայացումների մեջ:
  3. Վստահորդին վճարովի ծառայություններ մատուցելու մտահորիզոնին հարիր պատկերացումները, մարդկանց սեփական հանրահայտ արշինով չափելու հանգամանքը տվյալ դեպքում կոնկրետ պաշտպանին թույլ չի տալիս ըմբռնելու, որ ի հակադրություն փաստաբանին օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր պաշտպանյալի շահերը պաշտպանելու իրավունքի, որը տվյալ գործի համատեքստում հաճախ է չարաշահվում, մեղադրող կողմը՝ ՀՀ դատախազությունը, առավելևս պետության և հասարակության համար բացառիկ նշանակության նման գործի շրջանակներում պարտավոր է և գործում է բացառապես օրենքի տառին համապատասխան:

Ուստի պաշտպանական թիմին կրկին հորդորում ենք դադարեցնել բողոքների քննության ընթացքում սեփական ձախողումից առաջացած նման ջղաձգումները, զերծ մնալ մանիպուլյացիոն փորձված մեթոդնելով հանրային կարծիք գեներացնելու, դատական գործընթացի համար արհեստական խոչընդոտներ հարուցելու,  սեփական պատասխանատվությունն արհեստականորեն այլոց վրա բարդելու փորձերից և մնալ բացառապես իրավական հարթության շրջանակում:

Վերջում ի գիտություն պաշտպանների, տեղեկացնենք, որ 18մլն դոլարին համարժեք գումարը անմիջական մուտքեր են մեղադրյալի որդու բանկային հաշվին, այլ ոչ թե պաշտպանների ավանդական դարձած մանիպուլյացիոն անհասկանալի մեկնաբանություններով ներկայացվող՝ ինչ-որ հաշվի շարժ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

The post 18մլն դոլարն անմիջական մուտք է եղել Քոչարյանի որդու բանկային հաշվին. ՀՀ դատախազության հայտարարությունը appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net