Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Եվս 4 հազար դոլարի պահանջ պայմանագրից դուրս. Միհրան Հարությունյանը չի մասնակցի Mix Fight 42-ին

0

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Միհրան Հարությունյանը, որը հանդես է գալիս նաև MMA-ում, չի մասնակցի հուլիսի 6-ին Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 42 մրցաշարին, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ:

Մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանն ArmSport-ի հետ զրույցում հայտնել է, որ ֆինանսական և այլ հարցերը հստակեցնելուց հետո իրենք պայմանագիր են կնքել Միհրանի հետ` Երևանում կայանալիք մրցաշարին մասնակցելու վերաբերյալ, սակայն օրեր առաջ Միհրանի մենեջերը զանգահարել է իրեն ու տեղեկացրել, որ իրենք հրաժարվում են մասնակցությունից:

«Պայմանագրով նախատեսված 2 հազար եվրոյի փոխարեն նրանք պահանջեցին ավելացնել ևս 4 հազար դոլար, իսկ պատճառաբանությունն այն էր, որ մեր մրցաշարի հետ համագործակցում է նաև ռուսական GFC կազմակերպությունը: Բայց դա որևէ նշանակություն չունի, քանի որ Միհրանն ու իր մենեջերը պայմանագիր են կնքել անձամբ ինձ հետ: Ես կարող եմ 3 կազմակերպության հետ համագործակցել, կամ մեծ հովանավորներ ունենալ, դրա հետ նրանք որևէ կապ չունեն: Առհասարակ, նրանք պետք է ուրախ լինեն, որ արտասահամանյան պրոմոութերական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում մրցաշար անցկացնելով: Միշտ ցույց են տալիս, որ ամեն ինչ անում են հայ երկրպագուների և Հայաստանի համար, եթե դա իրոք այդպես է, չպետք է նման բան անեին»,- ասում է Վարդան Մնացականյանը:

Նրա խոսքով, իրենք արդեն իսկ մեծ գումարներ են ծախսել Միհրանի մենամարտի գովազդային արշավի, պաստառների վրա ու մարզիկի այս քայլը մեծ հարված էր.

«Մրցաշարի համար բավականին գումար եմ ծախսել` թե՛ իր պրոմոութինգի, թե՛ իր մրցակցի համար, նրա համար տոմսեր եմ գնել: Եթե մենամարտը չկայանա, պետք է վճարեմ  նրա մրցակցի գումարը: Ահագին հարցեր կան, բայց եթե նրանք գտնում են, որ ճիշտ է պայմանագիրը ստորագրելուց հետո ևս 4 հազար դոլար պահանջել, ես չեմ կարծում, որ նա առհասարակ պետք է մենամարտի: Ճիշտ չէ:

Պայմանավորվածությունն ի սկզբանե այսպես էր. մասնակցության համար նրան վճարելու էի 1000 եվրո, եթե հաղթեր, ևս 1000 եվրո պարգևավճար պետք է վճարեի: Գնելու էի նաև Միհրանի ու Միհրանի մարզչի ինքնաթիռի տոմսերը, ապահովելու էի հյուրանոցում 2-օրյա կեցության հարցը: Պայմանագիրն այդպես է կնքվել, բոլոր կետերը նշված է»,- ասում է Վարդան Մնացականյանն ու ներկայացնում Միհրանի հետ կնքված պայմանագրի պատճենը.

Mix Fight 42 մրցաշարի կազմակերպիչը կապ է հաստատել նաև անձամբ Միհրան Հարությունյանի հետ.

«Որպես հայ` ցանկացա կապ հաստատել նրա հետ ու հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Միհրանը ասաց, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ասում է մենեջերը: Ասաց, որ փորձենք լեզու գտնել նրա հետ, իսկ դա հնարավոր չէր: Տևական բանակցություններ ենք վարել` փորձելով համաձայնության գալ, սակայն ապարդյուն»:

Վարդան Մնացականյանի խոսքով, հավանականությունը քիչ է, որ որևէ բան կփոխվի այս առումով: Սա հնարավոր կլինի միայն մեկ դեպքում.

«Եթե նրանք դիմեն ու համաձայնեն նախապես կնքված պայմանագրի պայմաններով մասնակցել մրցաշարին, գուցե ինչ-որ բան փոխվի: Դա էլ զուտ նրա մրցակցի հանդեպ ունեցած հարգանքի պատճառով: Բայց անձամբ իմ կողմից այլևս որևէ քայլ չի լինի»:

Վարդան Մնացականյանը հույս է հայտնում, որ անկախ այս միջադեպից ու Միհրան Հարությունյանի բացակայությունից, այս մարզաձևի երկրպագուները, միևնույն է, ներկա կգտնվեն մրցաշարին ու կաջակցեն մրցաշարին մասնակցող մյուս հայ մարզիկներին:

Նարե Հովհաննիսյան

armsport.am

The post Եվս 4 հազար դոլարի պահանջ պայմանագրից դուրս. Միհրան Հարությունյանը չի մասնակցի Mix Fight 42-ին appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net