Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Հայկական կողմը կարող էր «շատ հանգիստ» վաշինգտոնյան հանդիպմանը չգնալ, ասեր՝ եթե նախապայման եք դրել, մենք քննարկելու ոչինչ չունենք․ Մանվել Սարգսյան

0

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝  Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն այս փուլում կարևոր էր: Նա Tert.am-ի հետ զրույցում այդ կարևորությունը պայմանավորեց վերջին շրջանում լարվածության, սադրանքների նվազեցման անհրաժեշտությամբ:

«Պետք է հիշել, որ լարվածության ֆոնին  հայկական կողմը նորից բարձրացրեց շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման հարցը, և երբ դա արեց Ադրբեջանը, մի հայտարարություն արեց, որտեղ շատ նուրբ բան ասաց՝ կարևոր հարցերի  մասին բանակցություններ չեն կարող լինել, մինչև հայկական զորքերը դուրս չգան Արցախի տարածքներից: Նրանք այդ նախապայմանն են դրել»,- ասաց նա:

Հիմա, ըստ Մանվել Սարգսյանի, ադրբեջանական կողմը նախապայմաններով է խոսում հայկական կողմի հետ: Նրա խոսքով՝  հակառակորդը,  «կարևոր հարցեր» ասելով՝ նկատի է ունեցել նաև շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման գործընթացը:

«Այս դիրքորոշումներով էլ կողմերը գնացին վաշինգտոնյան հանդիպմանը: Երբ ես դիտարկում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը, նկատում եմ, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել․ այդ վեճն է: Նրանք ասել են, որ կարևոր հարցերը քննարկվել են, իսկ դա արդեն նշանակում է, որ Ադրբեջանը համաձայնել է հետ կանգնել իր նախապայմանից, եթե Հայաստանը չպնդի, որ հայտարարության մեջ ներառվի նաև այդ վստահության մեխանիզմների ներդրման հարցը»,- ասաց նա՝ նշելով, որ այլ կարևոր խնդիր հանդիպմանը չի քննարկվել:

Իսկ թե արդյոք հայկական կողմի համար նպատակահարմար էր կրկին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից հետ կանգնելը: Ըստ Մանվել Սարգսյանի՝  հայկական կողմը կարող էր «շատ հանգիստ» վաշինգտոնյան հանդիպմանը չգնար էլ: «Ասեր, եթե նախապայման եք դրել, մենք քննարկելու ոչինչ չունենք: Բայց քանի որ Միացյալ Նահանգներն էր հրավիրել, դրա համար գնացին: Հիմա արդեն կարգավորման գործընթացը բերվեց  նույն վիճակին, ինչ կար»,- ասաց նա:

Հիմա, ըստ քաղաքագետի, կարող ենք նաև հիմա ասել, որ բանակցություններ չեն ընթանում, կողմերը միայն իրենց դիրքորոշումներն են ներկայացնում:  «Ադրբեջանի հետ հիմա բանակցություններ վարելն անիմաստ էլ է: Վերջին շրջանի նրանց հայտարարություններին ծանոթ ենք, պարզ ասել են, որ հիմա պարզապես միջազգային իրադրությունը նրանց թույլ չի տալիս պատերազմ սկսել»,- ասաց նա:

Մանվել Սարգսյանի նկատառմամբ՝ հայկական կողմը Ադրբեջանին պետք է զրկի պատերազմական գործողություններ սկսելու բոլոր տեսակի իրավունքներից և հնարավորություններից:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ արտգործանախարարների հետ հանդիպմանը՝ Մանվել Սարգսյանը նշեց, որ այն կարևոր էր, եզրակացրեց, որ կարևոր քննարկումներ են եղել:

«Այդ հանդիպմանն արդեն ԱՄՆ-ի տեսակետն է քննարկվել, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբինը: Իսկ ԱՄՆ-ը տարածաշրջանում խաղաղության կողմնակիցն է»,- ասաց  նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net