Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպիչը մեկնաբանել է, թե ինչպես է Գավրիլովը հայտնվել խորհրդարանի խոսնակի աթոռին
Վրացի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպիչ Զաքարիա Կուցնաշվիլինին, որն ավելի վաղ հայտնել էր հրաժարական ներկայացնելու մասին, պարզաբանել է նիստերի դահլիճում տեղի ունեցածի մանրամասները: Նրա խոսքով՝ նա շուտ է իջել դահլիճ, նկատել է խնդիրները, որոնք ուղղել է, սակայն ռուս պատգամավորի հետ կապված որոշումն ընդունել իր հույն գործընկերը:
«Բոլոր միջազգային խորհրդարանական վեհաժողովների կազմակերպիչը հանդիսանում է միջազգային քարտուղարությունը: Մենք ընդունող երկիրն էինք, և ընդունող երկրում ես հանդիսանում եմ այդ պատվիրակության ղեկավարը: Շատ ափսոս, չեմ կարող նույնիսկ գնահատական տալ խորհրդրանի սահմաններից այն կողմ զարգացող իրադարձություններին: Ինչ վերաբերում է խորհրդարանում սկսված բողոքին, դա արդարացի էր, կարծում եմ՝ ողջ աշխարհը ևս մեկ անգամ իմացավ, որ Վրաստանը երբեք չի համակերպվի շրջափակման հետ: Այս ամենի մասին ասել եմ իմ ուղղափառ գործընկերներին, երբ վեհաջողով ենք անցկացրել Հռոմում, Աթենքում և Թբիլիսիում համաժողովի շրջանակներում մենք պատրաստվում էինք ասել, որ Վրաստանը երբեք չի համակերպվի: Զարգացող իրադարձություններից ողջ ուղղափառ աշխարհը տեսավ մեր հանրության արդարացի վրդովմունքը», - պատգամավորին մեջբերում է Грузия Online-ը:
«Երբ ես հարցրի հույն գործընկերոջս, թե որտեղից է հայտնվել երկրորդ աթոռը, նա ասել է, որ ինքն ու նախագահը միասին կանցկացնեն նիստը: Ես նկատեցի, որ օրակարգի համաձայն նիստը պետք է վարեր ինքը և ճիշտ չէր լինի, եթե ռուս պատգամավորը նստեր այնտեղ: Նա պատասխանել է, որ իրենք միջազգային կազմակերպություն են և ունեն իրենց կանոնները»,- հավելել է վրաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի (Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ)՝ խորհրդարանի խոսնակի աթոռին նստած ելույթ ունենալուց հետո բողոքի ալիք է բարձրացել երկրում: Հազարավոր ցուցարարարներ փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո տեղի ունեցած բախումների ժամանակ 240 մարդ տուժել է, 305 մարդ՝ ձերբակալվել:
