Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Հաշվի առնելով քննարկումները՝ երևի թե նման տեսանյութեր դիտելուց այսուհետև զերծ մնամ. «Իմ քայլի» պատգամավորը՝ ԱԺ նիստին թենիս նայելու մասին

0

«Ես մեծ թենիսի սիրահար եմ, տեսանյութ եմ դիտել, ոչ թե խաղ եմ խաղացել: Գուցե այդ նկարը ընդմիջման ժամանակ է արվել»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով համացանցում և լրատվականներում այսօր տարածված լուսանկարին, որտեղ ինքը ԱԺ նիստերի դահլիճում բջջային հեռախոսով թենիս է դիտում:

«Ես կոնկրետ չեմ հիշում, գուցե ընդմիջման ժամանակ է եղել, բայց եթե անգամ ընդմիջման ընթացքում չի եղել, ես ուզում եմ հասկանալ՝ դա ինչի մասին է վկայում»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ԱԺ նիստը հետաքրքիր չէ՞ր, որ պատգամավորը նիստի ընթացքում այլ բաներով է  զբաղվել, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Ազգային ժողովի նիստը հետաքրքիր է, առանձին հարցերի վերաբերյալ կարող է սևեռված ուշադրությամբ լսես, կարող է զուգահեռ ուշադրությամբ՝ այսինքն ինչ-որ բան դիտելով լսես»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե պատգամավորը պետք է ԱԺ նիստին զբաղվի նրանով, ինչի համար հենց հայտնվել է ԱԺ-ում, նա ասաց. «Այս ընթացքում՝ երեկ, երեկ չէ առաջին օրը և գրեթե ամբողջ ԱԺ նիստի ընթացքում ես, բացի ելույթներին հետևելիս, զբաղված եմ եղել նաև երկու օրենսդրական նախաձեռնությունների մշակմամբ՝ նոթբուքով աշխատել եմ, որի վերաբերյալ, կարծես թե, ոչ մի նկար համացանցում չի հայտնվել»:

Գրիգորյանը հարց բարձրացրեց՝ «ինքնին ինչ-որ մի հատ նկարը, որում պատգամավորը թենիսի ինչ-որ հատված է դիտում, ինչ-որ բանի մասին վկայո՞ւմ է, թե՞ ոչ»:

Tert.am-ի ճշտող հարցին՝ կհիշի՞, թե որ հարցի քննարկման ժամանակ էր դիտում թենիս, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին չեմ հիշի, բայց կարող եմ վստահաբար ասել, որ որևիցե բան նայելը զուգահեռ, առավել ևս՝ այնպես չէ, որ հարցազրույց եմ նայել կամ ուրիշ բան, նայել եմ մի գործընթաց, որը չի բացառում զուգահեռաբար ելույթները լսելը, դա չի վկայում, առհասարակ, պրոցեսին ներգրավված չլինելու մասին»:

Պատգամավորն ասաց, որ ցանկանում է հռետորական հարց տալ՝ երբ որոշ պատգամավորներ շարունակաբար հարցերի քննարկման ժամանակ նիստերից բացակայում են, ինչ-որ երաշխավորություն կա՞, որ իրենք, երբ գտնվում են իրենց սենյակներում, հետևում են նիստին:

«Ուղղակի նման հարց առաջ բերելը, քննարկելը, քննադատելը անհասկանալի մակարդակների է հասնում: Այսինքն՝ մարդկանց չի հետաքրքրում, որ ինչ-որ մեկի ելույթի ժամանակ այլ անձինք կարող են իրար հետ խոսել, այլ հարցեր քննարկել, բայց երբ ինչ-որ նկար կա, ես էլի ասում եմ՝ չեմ ուզում բացառել, որ ընդմիջման ժամանակ է եղել, քննարկման առարկա դառնալ: Այստեղ հետևությունները միանշանակ են»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ պնդում է, որ պատգամավորը կարող է և՛ հաղորդում դիտել, և՛ նիստի՞ն հետևել, նա պատասխանեց. «Հաղորդում չէ, եթե ես զուգահեռաբար ինչ-որ հարցազրույց դիտեի, ենթադրաբար կարելի էր ասել՝ ո՞նց եք հասցնում և՛ ԱԺ-ում ելույթ ունեցողին լսել ու հասկանալ՝ նա ինչ է ասում, և՛ հարցազրույցի հաղորդավարին և հարցազրույց տվողին լսել.  այդ ժամանակ միգուցե հարցը որոշակիորեն լեգիտիմ լիներ, բայց կոնկրետ այս դեպքի վերաբերյալ... ես այս դեպքում վստահ եմ՝ բոլոր պատգամավորները ունակ են միևնույն ժամանակ ինտելեկտուալ ներգրավվածություն չպահանջող պրոցեսին որպես տեսանյութ հետևեն և միաժամանակ ԱԺ ելույթներին հետևել»:

Պատգամավորը շեշտեց. «Հաշվի առնելով, որ քննարկումների առարկա է դարձել այդ լուսանկարը, հետագայում որպեսզի նման հարցեր չառաջանան, երևի թե նման տեսանյութեր դիտելուց այսուհետև զերծ մնամ»:

Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ թենիսի մեծ սիրահար է, իսկ տեսանյութը կարճ ժամանակով է դիտել:

«Ես անհամբեր կսպասեմ՝ իմ աշխատանքի ընթացքում, ելույթներս, հարցերս, որոնք մինչև այժմ էլ բազմազան են եղել, այդքան շրջանառվելո՞ւ են, որքան այս փոքր դրվագը: Սա ասում եմ, որպեսզի ձեր հետևորդների մոտ այդ հարցը առաջանա՝  ինչո՞ւ ելույթները, որոնք աշխատանքի միանշանակ ապացույց են, նման քննարկման առարկա չեն դառնում, մինչդեռ այս դրվագը դառնում է»,- եզրափակեց Սուրեն Գրիգորյանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net