Добавить новость
123ru.net
World News
Июнь
2019

Ռուսաստանը սրում է Հայաստանի հետ հարաբերությունները

0

Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ Այս հանդիպումը տեղի է ունեցել բավական հետաքրքիր և բարդ ներքաղաքական ու արտաքին քաղաքական համատեքստում, և հերթական անգամ ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում Մոսկվան տրամադրված է պաշտպանել կոնկրետ անձանց կոնկրետ շահերը։

Միջավայրը Դեռևս հունիսի 13-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումն արժանացավ հայկական կողմի կոշտ արձագանքին, ընդհուպ՝ ՌԴ դեսպանը կանչվեց ԱԳՆ, որտեղ նրա հետ զրույց տեղի ունեցավ «Հայաստանի ներքին գործերին չխառնվելու համատեքստում»։

Դեսպանի և Հրայր Թովմասյանի հանդիպումը, փաստացի, տեղի ունեցավ հայկական կողմի այս արձագանքից հետո, սակայն դա այս իրադարձության միակ ուշագրավ կողմը չէ։ Տեղի ունեցածի ողջ հմայքն այն է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպման պահին առանցքային դեր ուներ Ռոբերտ Քոչարյանի հետագա ճակատագրի համար, քանի որ Քոչարյանի և մյուսների գործը կարող էր ուղարկվել Սահմանադրական դատարան, որտեղ ՍԴ-ն պետք է քններ Քոչարյանի անձեռնմխելիության և նրան առաջադրված մեղադրանքների կիրառելիության հարցը։ Այլ կերպ ասած՝ ՍԴ-ն պետք է որոշեր Քոչարյանի՝ ազատության մեջ մնալ-չմնալու հարցը։

Սրան զուգահեռ, սակայն, Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Վահե Գրիգորյանին, որն իր երդման ելույթի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները՝ հղում անելով օրենսդրական բացերի հետևանքով առաջացած սահմանադրական ճգնաժամին։

Փաստացի, Վահե Գրիգորյանի հայտարարությունը նշանակում է, որ Քոչարյանի հարցում Հրայր Թովմասյանի լիազորությունները ներկա պահին առնվազն հարցականի տակ են գտնվում, ինչը յուրօրինակ կերպով իմաստազրկում է դեսպանի քայլը։

Հետևանքները

Փաստացի, Հայաստանը դիվանագիտական գործիքակազմի ամենակոշտ միջոցներից մեկով վերաբերմունք էր ցույց տվել Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպմանը և հստակ հասկացնել տվել, որ բացասական է վերաբերվում ՀՀ ներքին գործերին խառնվելուն ուղղված Մոսկվայի գործողությանը։ Դրանից հետո, սակայն, ռուսական կողմը ոչ թե փորձել է որևէ հայտարարության կամ դիվանագիտական այլ միջոցով մեղմել կամ բացատրել իրավիճակը,

այլ ակնհայտորեն արհամարհել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ավելի սրելով ստեղծված իրավիճակը։

Այլ կերպ ասած, ծավալվող իրադարձությունները հուշում են, որ Ռուսաստանն ինքն է պատրաստ ներկա փուլում փորձության ենթարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ չցանկանալով հետ կանգնել որդեգրած ուղուց։ Ավելին, Հայաստանի ներքին գործերին միջամտելուն ուղղված գործողությունների այս տրամաբանությամբ Ռուսաստանը կարող է շարունակել արհամարհել Երևանից հնչող ազդակները և նույնիսկ դիմել ավելի կոշտ քայլերի, սակայն դրանց հետևանքը կարող է անկանխատեսելի լինել բոլոր կողմերի համար։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

The post Ռուսաստանը սրում է Հայաստանի հետ հարաբերությունները appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net